Որքա՞ն ճարպ կարելի է հեռացնել
Ճարպի առավելագույն քանակը, որ կարելի է անվտանգ հեռացնել մոտ 3-4 լիտր է։ Որքան մեծ է 1 վիրահատության ընթացքում հեռացվող ճարպի քանակն, այնքան ավելի բարձր է լուրջ բարդությունների ռիսկը։ Եթե պացիենտը խնդրում է հեռացնել 4 լիտրից ավելի ճարպ, ապա ապահով կլինի պրոցեդուրան բաժանել իրարից տարանջատված մի քանի վիրաբուժական միջամտությունների՝ 3-4 շաբաթ ընդմիջումներով։