Հատուկ Առաջարկներ

Որքա՞ն արժե քթի պլաստիկ վիրահատությունը

Ռինոպլաստիկայի՝ քթի պլաստիկ վիրահատության ընդհանուր արժեքը կազմում է վիրաբույժի, անզգայացման, վիրահատարանի և գրաֆթի (եթե կիրառվել է) գումարը։ Քթի վիրահատության ծավալը ևս ազդում է գնի վրա։ Օրինակ՝ առաջնային ռինոպլաստիկան պակաս թանկ է խորացված երկրորդային ռինոպլաստիկայից։ Ընդհանուր առմամբ առաջնային ռինոպլաստիկայի արժեքը տատանվում է 1,500-1,800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, իսկ երկրորդային ռինոպլաստիկան՝ 2,500-4,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի սահմաններում։ Կան նաև նախավիրահատական որոշ լրացուցիչ ծախսեր՝ արյան և ֆիզիկական հետազոտության, դեղորայքի և հիվանդասենյակի համար։