Ե՞րբ կարող են վերադառնալ սովորական առօրյա կյանքին
Կրծքագեղձի ձգման վիրահատությունից հետո կարելի է վերադառնալ աշխատանքի մեկ շաբաթ անց, որն, իհարկե, պայմանավորված է աշխատանքի բնույթով։ Հնարավոր է զբաղվել առօրյա գործերով (ներառյալ որոշ թեթև ֆիզիկական վարժություններ) արդեն իսկ մի քանի շաբաթ հետո։ Որոշակի դիսկոմֆորտն այս ժամանակահատվածում բնորոշ է հետվիրահատական շրջանին։ Շատ ուժեղ ցավերի դեպքում պետք է դիմել վիրաբույժին։ Առաջին երկու շաբաթների ընթացքում պետք է զերծ մնալ սեռական հարաբերություններից, սակայն «Արզնի Էսթետիկայի» պլաստիկ վիրաբույժները խորհուրդ են տալիս երկարացնել այդ շրջանը։ Ոտքի կանգնել թույլատրվում է վիրահատության 2-րդ օրը՝ խուսափելով խոնարհվելուց, ձգվելուց և ցանկացած այլ շարժումներից, որոնք կարող են առաջացնել լարվածություն։ Լավ զգացողության դեպքում կարող եք վերադառնալ աշխատանքի մեկ շաբաթից։ Հետվիրահատական առաջին օրերին պետք է կրել վիրաբուժական կրծկալ, իսկ մյուս շաբաթների ընթացքում՝ պահող։ Կտրվածքների հատվածում կապտուկներն աստիճանաբար կվերանան 7-10 օրերի ընթացքում։ Սպիերը կլինեն արտահայտիչ վիրահատությունից դեռևս 3 ամիս հետո և ժամանակի ընթացքում կդառնան աննկատ։