Ու՞մ է խորհուրդ տրվում կատարել կրծքագեղձի ձգում

Կրծքի պլաստիկ վիրահատության տարիքը ոչ մի սահմանափակում չունի, սակայն «Արզնի Էսթետիկա» վիրաբուժության կլինիկայի պլաստիկ վիրաբույժները խորհուրդ են տալիս սպասել սեռական հասունացմանը։

 Ցուցված է դիմել պլաստիկ վիրաբույժին, եթե

 

  • կուրծքը ցանկալի չափի է, բայց կախ է
  • կորել է ձգությունը և առաձգականությունը
  • պտուկը և պտկային շրջանն ուղղված են ներքև և տեղակայված են ստորկրծքային ծալքից ներքև։

 

Հղիության և կրծքով կերակրելու ազդեցությունը կրծքի տեսքի և ձևի վրա շատ անկանխատեսելի է։ Սակայն շատ կանայք որոշում են հղիանալ և կերակրել կրծքով՝ վստահ լինելով, որ հետո կարող են ենթարկվել կրծքագեղձի ձևի ու տեսքի շտկման՝ վիրահատվելով պրոֆեսիոնալ պլաստիկ վիրաբույժի մոտ։ Վիրահատությունից հետո պտուկներն ու կաթնագեղձերը չեն վնասվում, երեխային կերակրելու ունակությունը չի կորչում, սակայն այդ հարցը նախօրոք պետք է քննարկել բժշկի հետ։