Ինչպե՞ս կարելի է աբդոմինոպլաստիկայի ռիսկերը հասցնել նվազագույնի
Երբ արդեն ցուցված է իրականացնել աբդոմինոպլաստիկա միջամտությունը, որոշ վիրաբույժներ համարում են, որ ավելի անվտանգ է սկզբում կատարել լիպոսակցիա, ապա մի քանի ամիս անց կատարել աբդոմինոպլաստիկա վիրահատությունը։ Հաճախ հիվանդներն այնքան գոհ են լինում առաջնային լիպոսակցիայից, որ այլ վիրահատական միջամտության անհրաժեշտություն չեն ունենում։ Եթե վիրահատության արդյունքները բավարար չեն, ապա լիպոսակցիայի և փորի շրջանի ձգումը տարանջատում են 2 առանձին, համեմատաբար թեթև վիրահատական միջամտությունների, և սա, որպես կանոն, ավելի անվտանգ է, քան մեկ մեծածավալ վիրահատությունը։