Որքա՞ն ժամանակ պետք է անցնի երկրորդային ռինոպլաստիկա պլանավորելու համար
Եթե դժգոհ եք առաջնային ռինոպլաստիկայի արդյունքներից, ապա հավանաբար կպլանավորեք իրականացնել երկրորդային ռինոպլաստիկա՝ շտկելու կոսմետիկ կամ այլ ֆունկցիոնալ խնդիրներ։
Խորհուրդ է տրվում երկրորդային ռինոպլաստիկա կատարել 1,5-2 տարի անց։ Դա բավական է, որպեսզի այտուցները լիարժեք վերանան, հյուսվածքների վերականգնվեն, իսկ սպիերը փափկեն ու հասունանան։ Երկրորդային ռինոպլաստիկան առավել բարդ ու թանկ միջամտություն է, քան առաջնային ռինոպլաստիկան և այնքան էլ հեշտ ու թեթև չի կատարվում։