Ի՞նչ է տեղի ունենում վիրահատության ժամանակ
Հոնքերի ձգում վիրահատությունն իրականացվում է տեղային անզգայացման, տեղային անզգայացման և սեդացիայի (հանգստացնող դեղորայքի կիրառում) կամ ընդհանուր անզգայացման եղանակով։ Վիրաբույժը հոնքերը բարձրացնում է՝ գլխամաշկի վրա տարբեր կտրվածքներ անելով։ Կախված պացիենտի անատոմիական կառուցվածքից՝ կիրառվում են հոնքերի բարձրացման տարբեր մեթոդներ․
- Հոնքի ուղիղ ձգում
- Հոնքերի տրանսբլեֆարոպլաստիկ ձգում
- Հոնքերի էնդոսկոպիկ ձգում
- Հոնքերի ձգում՝ մազերի ուղղությամբ կտրվածքներ կատարելով
Որոշ պացիենտների մոտ հոնքերի էնդոսկոպիկ ձգումը տալիս է լավագույն արդյունքը։ Էնդոսկոպը հատուկ դիտարկման սարք է, որի օգնությամբ վիրաբույժը քունքերի մոտ և գլխի վերին հատվածի մազագծի հետևում կտրվածքներ անելուց հստակ տեսնում է վիրահատական դաշտը։ Հոնքերն ու ճակատն ազատ արձակելուց հետո հյուսվածքները ֆիքսվում են շաղափի օգնությամբ կատարված ոսկրային թունելում՝ կարով կամ Endotine իմպլանտով (որի արժեքն ավելանում է միջամտության արժեքին)։
Վիրահատությունից 2-3 շաբաթ առաջ հոնքերի ցած քաշող մկանների աշխատանքը կասեցնելու նպատակով կատարվում են հակակնճիռային ներարկումներ։
Մենք նախընտրում ենք հոնքերի էնդոսկոպիկ ձգումն այլ ավանդական մեթոդներից, քանի որ էնդոսկոպիկ միջամտություններ