Հատուկ Առաջարկներ

Ի՞նչ է ռինոպլաստիկան

Շատերին է հետաքրքրում, թե ինչ է քթի ռինոպլաստիկան, ինչպես է այն իրականացվում և ինչ արդյունք է տալիս։ Մեր համառոտ ակնարկը կօգնի պատկերացում կազմել ռինոպլաստիկայի մասին։
Ռինոպլաստիկան կազմված է հունարեն «ռինո»՝ քիթ և «պլաստիկա»՝ ձուլել, ձևափոխել բառերից։ Ռինոպլաստիկան քթի վիրահատություն է և հայտնի է նաև «քթի աշխատանք» անվամբ։ Այն կատարվում է կոսմետիկ կամ ֆունկցիոնալ պատճառներով։ Ռինոպլաստիկայի միջոցով շտկվում են քթի թերություններն ու անհամաչափությունները։ Քիթը կարող է ուղղվել, կարճանալ, չափերով փոքրանալ կամ նեղանալ։ Ավելին՝ հնարավոր է հեռացնել սապատը, փոխել քթի ծայրի ձևը, ռունգերը բերել ճշգրիտ համապատասխանության։

Ռինոպլաստիկայի մասին մանրամասն կարող եք կարդալ «Վիրաբուժություն․ Քիթ» բաժնում։