Ի՞նչ պետք է անել պրոցեդուրայից հետո
Լիպոսակցիայից հետո դրվող վիրակապն անհրաժեշտ է առաջին գիշերը թողնել։ Դուք կարող եք հաջորդ օրն այն ինքնուրույն հեռացնել։ Միկրոկանյուլար լիպոսակցիայից հետո 7 օր պարտադիր պետք է կրեք կոմպրեսիոն ներքնազգեստ կամ կոպրեսիոն գուլպաներ՝ կախված մշակված հատվածների առանձնահատկություններից։ Սովորական կանյուլայով լիպոսակցիայից հետո պետք է կրեք կոմպրեսիոն ներքնազգեստ 4-8 շաբաթ։ Որպես կանոն՝ առաջանում են կապտուկներ, կարմրածություն, այտուցվածություն։ Խորհուրդ է տրվում այդ ժամանակահատվածում խուսափել շոգեբաղնիքից, «քրտնեցնող» ակտիվությունից և լողից մինչև կտրվածքների ապաքինվելը։