Հաճախորդի ինքնազգացողությունը և արտաքին տեսքը հետվիրահատական շրջանում
Միջամտության երկրորդ օրը թույլատրվում է կարճ ժամանակահատվածով վեր կենալ անկողնուց։ Տեղաշարժվելու դժվարությունները մի քանի օրից թեթևանում են։
Կրծքի հետվիրահատական շրջան. ցուցումներ
- Անհրաժեշտ է խուսափել կտրուկ շարժումներից, քանի որ ընդհանուր լարվածությունը կարող է բերել այտուցի ավելացման և արյունահոսության։
- Պետք է քնել մեջքի վրա, որպեսզի խուսափեք կրծքավանդակին ուղղված ցանկացած ճնշումից։ Հետվիրահատական դրենաժային խողովակները հեռացվում են մի քանի օրից։
- Մի քանի շաբաթ պետք է կրեք պահող կրծկալ մինչև այտուցներն անհետանան և մաշկի գույնը վերականգնվի։
- Սովորաբար կարերը հեռացվում են վիրահատությունից հետո 1-3 շաբաթների ընթացքում։
- Պտուկների և պտկային շրջանի շուրջ զգայունության թուլացումը ժամանակվոր երևույթ է։ Դրա վերականգնման համար միգուցե հարկավոր լինեն շաբաթներ, ամիսներ և նույնիսկ մեկ տարի։
- Ժամանակի ընթացքում կուրծքը ձեռք է բերում բնական տեսք։
- Մի քանի ամիսների ընթացքում սպիերը դառնում են վարդագույն կամ կարմիր։