Արդյո՞ք ճարպային բջիջները կվերականգնվեն լիպոսակցիայից հետո
Ճարպային բջիջները հեռացվում են ընդմիշտ։ Հեռացված բջիջները չեն վերականգնվում, բայց եթե պացիենտը շատ է գիրանում, կարող է նոր ճարպային բջիջների աճ տեղի ունենալ։ Քաշի փոքր ավելացման դեպքում եղած ճարպային բջիջներն ուղղակի չափերով մեծանում են՝ դրանցում հավելյալ ճարպի կուտակվելու հետևանքով: Սակայն եթե մարմնի զանգվածն ավելանում է 10%-ից ավել, ապա տեղի է ունենում նոր ճարպային բջիջների ձևավորում ամբողջ մարմնում՝ ներառյալ արդեն իսկ մշակված հատվածները։ Քանի որ բարձր տարիքով մարդիկ գիրանում են, ճարպային բջիջների (լիպոցիտների) քանակի ավելացումը տեղի է ունենում շարակցական հյուսվածքի ցողունային (պլյուրիպոտենտ) բջիջների դիֆերենցիայի արդյունքում: Շարակցական հյուսվածքում գոյություն ունեցող ցողունային բջիջները վերափոխվում են սկզբում քիչ հասուն ճարպային բջիջների, այնուհետև հասուն ճարպային բջիջների, ինչն էլ նպաստում է զարգացող ճարպակալմանը: