Բոտոքս

Սա նորարարական, ոչ վիրահատական, կոսմետիկ պրոցեդուրա է՝ բնական սպիտակուցի կիրառմամբ, որը ներարկվում է դեմքի տարբեր հատվածներում երիտասարդացման և այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են կնճռոտ կոպերը, հոնքի պոչի կնճիռները, ճակատի և հոնքերի միջև ծալքերը, ինչպես նաև պարանոցի ծալքերը:
Հիանալի արդյունքի և կողմնակի բարդությունների առաջացման քիչ հավանականության շնորհիվ բոտոքսի ներարկումները ոչ վիրահատական կոսմետիկ պրոցեդուրաների ամենահայտնի տարբերակներն են: Ամեն տարի աշխարհում կատարվում է 2 մլն-ից ավել այսպիսի միջամտություն:

 

Ո՞վ է հանդիսանում նման միջամտության կատարյալ հավակնորդ

Կատարյալ հավակնորդ կարող են հանդիսանալ 18-65 տարեկան կանայք ու տղամարդիկ, ովքեր ցանկանում են շտկել, այսինքն` հեռացնել խորը և կոպիտ կնճիռներն ու ծալքերը երիտասարդ տեսք և հարթ մաշկ ունենալու համար:

 

Ո՞րն է բոտոքսի ազդեցության սկզբունքը

Դեմքի տարբեր հատվածներում քիչ չափաբաժնով կատարված ներարկումը նյարդային իմպուլսի արգելափակմամբ ժամանակավորապես կաթվածահար է անում այն գերակտիվ մկանային հյուսվածքները, որոնք առաջացնում են կնճիռներ և ծալքեր։ Այս պրոցեդուրայի ընթացքը մոտ 10 րոպե է՝ ցավի և անհանգստության նվազագույն զգացողությամբ: Որոշ դեպքերում մաշկի զգայունությունը նվազագույնի հասցնելու նպատակով բժիշկները կիրառում են քսուքի կամ սառույցի տեսքով անզգայացման տարբերակները:
 

Վերականգնում բոտոքսից հետո

Այս միջամտությունը արագ և արդյունավետ է, գրեթե չի պահանջում վերականգնման շրջան, այնպես որ այցելուն միանգամից կարող է վերադառնալ իր սովորական կենսակերպին: Արդյունքները տեսանելի են դառնում մի քանի շաբաթվա ընթացքում:

Որքա՞ն ժամանակ է պահպանվում ստացված արդյունքը

Արդյունքը կայուն է մինչև 4 ամիս, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում պրոցեդուրան կրկնել յուրաքանչյուր 3-4-րդ ամսին, որպեսզի պահպանվի մաշկի հարթությունը և երիտասարդ արտաքին տեսքը:

Բոտոքսի ռիսկերը

Հնարավոր բարդությունների շարքին են պատկանում գլխացավը, շնչուղիների վարակները և կոպերի ժամանակավոր կախվածությունը, ինչպես նաև սրտխառնոցը և այնպիսի նշանների ի հայտ գալը, որոնք լինում են գրիպի ժամանակ: Խորհուրդ է տրվում խուսափել ներարկման ցանկացած միջամտությունից այն հատվածներում, որտեղ նկատվում է բորբոքում: Բոտոքսը հազվադեպ կարող է հրահրել հակամարմինների առաջացմանը, որոնք ներարկման արդյունքները կհավասարեցնեն զրոյի:
 

Որքա՞ն է պրոցեդուրայի արժեքը

Այս կոսմետիկ պրոցեդուրան իրականացվում է Արզնի Էսթետիկա բժշկական կենտրոնի երևանյան գրասենյակում: Յուրաքանչյուր պրոցեդուրայի համար միջին արժեքը տատանվում է 200-400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում: Սակայն վերջնական արժեքը կախված է նրանից, թե հաճախորդը ինչ էսթետիկ արդյունքների է ձգտում: