Որ՞ն է աբդոմինոպլաստիկայի և լիպոսակցիայի տարբերությունը
Լիպոսակցիան հեռացնում է ճարպի մեծ մասը, որը գտնվում է փորի շրջանի մաշկի տակ և մկանների վրա։ Եթե դուք ունեք մկանների բավարար տոնուս, լիպոսակցիան կարող է բերել ապշեցուցիչ արդյունքի՝ պահպանելով բնական տեսքը նվազագույն սպիերով։ Մեծ մասամբ, երբ մաշկի բնական էլաստիկությունը բավարար է, այն հեշտ է սեղմվում և մաշկի հեռացման կարիք չկա։ Որպես կանոն՝ աբդոմինոպլաստիկան իր մեջ ներառում է ճարպի հեռացման նպատակով կատարվող լիպոսակցիա և որովայնի ստորին հատվածի մաշկի մեծ մասի հեռացում, այդ թվում նաև՝ պորտի վիրաբուժական տեղափոխում։ Դա կարող է հանգեցնել որովայնի առաջային պատի ամբողջ երկայնքով (ցայլքի շրջանից մի փոքր վեր) ձգվող տգեղ սպիի և պորտի անբնական տեսքի։ Անհրաժեշտ է հասկանալ, որ լիպոսակցիայից հետո վերականգնումը ավելի ապահով է, դյուրին և արագ։