Ի՞նչ է տումեսցենտ լիպոսակցիան
Հայաստանում տումեսցենտ լիպոսակցիան համարվոմ է քիչ ինվազիվ /малоинвазивный/ վիրահատություն, որը կիրառվում է մարմնի տարբեր հատվածներում ճարպային կուտակումները հեռացնելու համար։ Լիպոսակցիան սովորաբար իրականացվում է հետևյալ հատվածներում՝ ազդրերի ներքին և արտաքին մակերեսներ, որովայնի շրջան, գոտկատեղ, կոնքեր և ձեռքերի ներսային մակերես։ «Արզնի Էսթետիկա» կենտրոնի վիրաբույժները որովայնի շրջանի ճարպային կուտակումները հեռացնելու համար կիրառում են լիպոսակցիայի տումեսցենտ եղանակը։ Տումեսցենտ նշանակում է փքված ու պինդ, և երբ տումեսցենտ հեղուկը ներարկվում է ճարպային կուտակումների մեջ, դա հանգեցնում է նրան, որ որովայնի առաջային պատը ուղիղ իմաստով փքվում է։ Հեղուկի ներարկումից հետո սնամեջ մետաղաձողը, որը կոչվում է կանյուլա, օգտագործվում է, որպեսզի ճարպը մասնատվի և օրգանիզմից հեռացվի վակուումային ճանապարհով։