Քնեք անձայն…
Խռռոցն այնքան տարածված երևույթ է, որ ավելի հաճախ կատակների թեմա է դառնում, քան բժիշկներին դիմելու պատճառ: Որպես կանոն, ցանկացած մարդ, ժամանակ առ ժամանակ կարող է երազում խռռացնել: Բայց եթե խռռոցի ձայնով են ուղեկցվում բոլոր գիշերները, ապա դա առիթ է,որպեսզի ուշադրություն դարձնել առողջությանը: Հաշվարկված է, որ յուրաքանչյուր հինգերորդ մարդ երազում խռռացնում է:
Եկեք պարզենք թե ինչու՞ է այս երևույթը տեղի ունենում: Հնարավո՞ր է արդյոք արդյունավետ բուժել խռռոցը:
Խռռոցն առաջանում է, երբ օդն անցնում է նեղացած օդուղիների միջով: Ըմպանի որոշ հատվածները դիպչում են միմյանց և օդի հոսքի ազդեցությամբ սկսում են թրթռալ ու տատանվել: Հաճախ խռռոցի պատճառ են լինում քթի միջնապատի թեքվածությունը, հիպերտրոֆիկ քթային խեցիները, քթային պոլիպները, մեծացած քմային նշիկները, հավելյալ քաշը:
Խռռոցի պատճառ հանդիսացող բնածին առանձնահատկություններից կարելի է նշել քթային անցուղիների անատոմիական նեղությունը, երկար քմային լեզվակը, կծվածքի որոշ խանգարումներ: Ըմպանի մկանների տոնուսի վրա ազդեցություն կարող են ունենալ նաև վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազումը, ծխելը, քնաբեր դեղերի կամ ալկոհոլի օգտագործումը, քնի պակասը, հոգնածությունը: Կարևոր են նաև տարիքային փոփոխությունները:
Խռռացնող մարդկանցից շատերը ցրված են օրվա ընթացքում, քնկոտ, դժվարությամբ են կենտրոնանում, քանի որ խռռացնելով, անձը, առանց դա գիտակցելու, ինքն իրեն հաճախակի արթնացնում է: Գիշերվա ընթացքում գլխուղեղը չի կարողանում բավականաչափ հանգստանալ, ինչը լրջորեն նվազեցնում է աշխատունակությունը:
Խռռոցի արդյունքում առաջացող բարդություններից առավել վտանգավորը քնի ընթացքում շնչառության կանգն է, այսպես կոչված քնի ապնոէ: Շնչառության նմանատիպ կանգերը գիշերը կարող են կրկնվել շատ անգամներ: Արդյունքում, մարդու արյան թթվածնով հագեցվածության մակարդակն իջնում է, ինչն էլ բերում է առողջական խնդիրների առաջացմանը:
Թթվածնի պակասը նպաստում է զարկերակային հիպերտոնիայի, սրտային արիթմիաների առաջացմանը: Հայտնի է, որ ապնոէյով մարդիկանց մոտ առավել հաճախ են լինում գիշերային կաթվածները և միոկարդի ինֆարկտները: Հնարավոր է դառնում նույնիսկ քնած ժամանակ հանկարծակի մահը: Այդ պատճառով էլ ապնոէյի դեպքում անհրաժեշտ է համապատասխան բուժման իրականացումը:
Մարդիկ, որոնց անհանգստացնում է խռռոցը, առաջին հերթին պետք է հետազոտվեն շնչային ուղիների անցանելիությունը ստուգելու նպատակներով: Այսինքն պետք է ստուգել քթի միջնապատի, ստորին քթային խեցիների վիճակը:
Պետք է այցելել նաև ԼՕՌ բժշկի՝ քմային նշիկների և ըմպանի բորբոքային խնդիրների վաղաժամ հայտնաբերման համար: Երբեմն նաև պետք է խորհրդակցել օրթոդոնտի, դիմածնոտային վիրաբույժի և էնդոկրինոլոգի հետ:
Ցանկացած դեպքում, խռռոցի և քնի ապնոէյի բուժման ճիշտ տակտիկան որոշելու համար, անհրաժեշտ է պարզել դրա կոնկրետ պատճառը: Միևնույն ժամանակ խռռոցին կարող են նպաստել մի քանի պատճառների համակցումը, հետևաբար և բուժումը կարող է լինել կոմպլեքս բուժման տեսքով:
Հաջորդ մեր հոդվածներում կքննարկենք խռռոցի յուրաքանչյուր կոնկրետ պատճառների դեպքում բուժման տակտիկան և դրանց տարբերակները:
Մանրամասն տեղեկությունների, խորհրդատվության գրանցման համար զանգահարեք (010) 20 59 90 հեռախոսահամարով: