Մաշկի վնասվածքները և դրանց բուժումը
Լինեն վերքերը մեծ, թե փոքր, անհրաժեշտ է հիշել, որ ինչքան արդյունավետ է ցուցաբերված առաջին օգնությունը, այնքան ավելի մեծ է վերքի բարեհաջող բուժման հնարավորությունը:
Առաջին օգնությունը վերքերի դեպքում
Ցանկացած վերքերի դեպքում առաջին օգնությունը պետք է ընդգրկի հետևյալ կետերը՝
3. Վերքը ախտահանելուց հետո այն պետք է ծածկել ստերիլ կամ մաքուր անձեռոցիկով:
4. Հնարավորության և համապատասխան գիտելիքների առկայության դեպքում անհրաժեշտ է կանգնեցնել արյունահոսությունը
Վերքերի տեսակից և ծանրությունից կախված` հետագայում անհրաժեշտ է լինում դիմել բժշկի: Հիվանդանոցում ցուցաբերվում է ցանկացած վերքին համապատասխան բուժում: Խորը վերքերի դեպքում անհրաժեշտ է լինում նաև կարերի տեղադրում:
Վերքերը կարելու նախապայմանները
Վերքերի կարելու հիմնական նպատակը նրա եզրերի մոտեցումն է, ինչը կանխարգելում է վերքի մեջ ինֆեկցիայի հետագա ներթափանցումը, արագացնում է վերքի լավացումը և բարելավում է հետագա սպիի որակը:
Եթե վերքը տեղակայվում է հոդերի շրջանում, դեմքին կամ սեռական օրգանների շրջանում:
• Կենդանիների կամ մարդու կծած վերքերի առկայությունը բժշկի դիմելու պարտադիր ցուցում է:
• Վերքում օտար մարմինների առկայությունը: Կարևոր է հիշել՝ չի կարելի ինքնուրույն հեռացնել վերքում գտնվող օտար մարմինները, քանի որ դրանով հնարավոր է անզգուշորեն վնասել առավել խորը և շրջակա հյուսվածքները:
• Հողով, ավազով աղտոտված վերքերի կամ ժանգոտ գործիքների հետևանքով ստացված վնասվածքների դեպքում:
• Ուժեղ արյունահոսության դեպքում:
Ցանկացած պարագայում վնասվածքների և վերքերի առաջացման դեպքում մեծ ուշադրություն պետք է դարձնել դրա պատշաճ բուժմանը: Ճիշտ բուժումը թույլ է տալիս խուսափել հնարավոր բարդություններից: Եթե կասկածներ են առաջանում այն գործողությունների վերաբերյալ, որոնք պետք է ձեռնարկվեն վերքի առկայության դեպքում, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ:
Վերքերի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ՝ կապվելով մեզ հետ այս հեռախոսահամարով՝ (010) 20.59.90: