Ականջների բլթակների պլաստիկա
Ականջի բլթակի վիրահատությունը պլաստիկ վիրաբույժների կողմից կատարվող ամենատարածված, բայց քիչ քննարկվող վիրահատություններից է: Այսպիսի պլաստիկ վիրահատությունների նպատակն է վերականգնել և շտկել ականջների բլթակների ձևը, վերացնել ականջների բլթակների ձեռք բերովի կամ բնածին դեֆեկտները, սպիերը, փափուկ հյուսվածքների պատռվածքները:
Ականջաբլթակի պլաստիկ վիրահատություններին դիմում են տարբեր տարիքի պացիենտներ: Երիտասարդները ուզում են շտկել վնասվածքների, գերժամանակակից փիրսինգների հետևանքները, տարեց մարդիկ ցանկանում են ազատվել մաշկի թուլությունից և ականջաբլթակի կախվածությունից: Որոշ դեպքերում, պացիենտների մոտ նկատվում են բլթակի չափսերի բնածին անոմալիաներ:
Ականջի բլթակի վնասվածքներ
Ականջի բլթակի պլաստիկան սովորաբար կատարվում է պատռված, ձգված կամ վնասված ականջաբլթակները վերականգնելու համար: Որպես կանոն ականջաբլթակների ձևախախտումը տեղի է ունենում պատահական վնասվածքների կամ ծանր զարդեր կրելու հետևանքով: Ականջների բլթակները կազմված են մաշկից և ճարպային հյուսվածքից, այդ պատճառով էլ առավել հեշտ են պատռվում:
Ականջաբլթակների պատռվածքներն հիմնականում առաջանում են, երբ ականջօղը ձգվում է հագուստով կամ սանրովկամ երեխաների հետ խաղալիս, երբ երեխան ուղղակի պոկում է ականջօղը: Այս դեպքերում վնասվածքի վիրահատական շտկումը վերացնում է ականջաբլթակի ճեղքը և թույլ է տալիս կրկին կրել ականջօղեր:
Ականջաբլթակների փիրսինգները տարածված են բոլոր տարիքի կանանց և տղամարդկանց շարքերում: Այս ավանդույթը մեզ է հասել հնագույն ժամանակներից, բայց այսօր փիրսինգներով մոլուծքը սպառնացող չափսերի է հասնում: Այժմ շատ մարդիկ չեն բավարարվում մեկ ակնաջողի կրումով, նրանք ցանկանում են ականջօղերով զարդարել ամբողջ ականջախեցին: Եվ այս ամենի հետևանքները լինում են անկանխատեսելի: Ականջաբլթակները դեֆորմացվում են, ականջօղերի անցքերը ձգվում են, լայնանում:
Վերջին ժամանակներում բավականին տարածված են դարձել, այսպես կոչված, թունելների՝ մեծ չափսի ականջազարդերի կրումը: Նրանք աստիճանաբար ձգում են ականջի բլթակը այնպես, որ անցքը լայնանում է մեկից մինչև հինգ սանտիմետրի:
Դրանից հետո նման էկզոտիկ զարդեր կրելու ցանկությունը կարող է վերանալ և նմանատիպ զարդերը հանելիս ականջի բլթակից մնում է միայն երկար, կախված, սարսափ ֆիլմերի տեսարանների նման մաշկային լաթ:
Այս դեպքերում ականջաբլթակների նորմալ անատոմիական և էսթետիկ տեսքը վերականգնելու միակ հնարավոր տարբերակը վիրահատական միջամտությունն է:
Ականջի բլթակի ծերացում
Ինչպես և ամբողջ օրգանիզմը, այնպես էլ ականջները ենթարկվում են տարիքային փոփոխությունների: Ժամանակի ընթացքում ականջաբլթակների մաշկը կորցնում է առաձգականությունը, իսկ ճարպային շերտը դառնում է բարակ: Ականջաբլթակները արդյունքում դառնում են երկարացած, կախված և տափակ:
Որպես կանոն, մարդը ինքը կարող է և չնկատել այդ փոփոխությունները: Բայց դրանք նկատելի են լինում շրջապատող մարդկանց համար, հատկապես եթե ականջաբլթակների արտաքին տեսքը շատ է տարբերվում խնամված դեմքի և պարանոցի հատվածներից:
Լավ նորությունն այն է, որ ականջաբլթակների երիտասարդացման համար բացի վիրաբուժական մեթոդներից կարող են կիրառվել նաև ֆիլլերների ներարկումները: Այդ ներարկումները թույլ են տալիս հիալուրոնաթթվով հարստացնել ականջաբլթակների ծերացած մաշկը և դրանք ավելի լեցուն են դարձնում:
Ականջի բլթակի վիրահատություն
Ականջների բլթակների պլաստիկան սովորաբար իրականացվում է ամբուլատոր հիմունքներով: Վիրահատության տևողությունը և անզգայացման տեսակը կարող են տարբեր լինել՝ կախված վիրահատության ծավալից:
Հասարակ պատռված վերքի դեպքում (ականջաբլթակի պատռվածքի) վերականգնման վիրահատական գործընթացը սովորաբար իրականացվում է տեղային անզգայացման պայմաններում: Վիրահատական տեխնիկան, որը վիրաբույժը կիրառում է տվյալ դեպքում, կախված է սկզբնական վնասվածքի և հյուսվածքների վիճակից, ինչպես նաև վերջնական ցանկալի արդյունքից:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք կապվել մեզ հետ տվյալ հեռախոսահամարով՝ (010) 20.59.90: