Դաջվածքները՝ կյանքի ուղեկիցներ

դաջվածքներ 

Դաջվածք կրելը վաղուց արդեն դադարել է լինել միայն նավաստիների ու բանտարկյալների մենաշնորհը: Սեփական մարմինը տարբեր ձևերով զարդարելու և ձևափոխելու ավանդույթը գալիս է դեռևս վաղ ժամանակներից: Դա իրականացնելու ամենատարածված ձևերից մեկը միշտ եղել է դաջվածքը: Ներկայումս դաջվածքներ ունեն շատերը՝ անկախ սեռից ու մասնագիտությունից:

դաջվածք

Սովորաբար դաջվածքները ծառայում են որպես ինքնարտահայտման միջոց, ընդգծում են մարմնի որոշ հատվածները, սպիերը թաքցնելու հնարավորություն են տալիս և վերջապես էսթետիկ նշանակություն ունեն։

դաջվածքների նշանակությունը տատուների նշանակությունը

դաջվածքների ձևափոխում դաջվածքներ ձեռքի վրա

 

Ի՞նչն է շատերին դրդում մաշկի վրա նկարել, որոնցից այդքան դժվար է լինում ազատվելը:

Մաշկն այն սահմանն է, որը մեզ բաժանում է մեր շրջապատից: Այն արտաքին աշխարհին պատմում է մեր ներքին կյանքի մասին: «Այն ամենը, ինչով մենք ծածկում կամ զարդարում ենք մեր մաշկը, ծառայում է որպես հաղորդակցման առանձնահատուկ լեզու»- ասում է հոգեբան Դիդիե Անզյուն: «Դաջվածքներով մենք կարող ենք արտահայտել չասվածը, զգացմունքները և ցանկությունները»:

Դաջվածքի արվեստը հայտնվել է ավելի քան 5000 տարի առաջ և ունեցել է ծիսական, սոցիալական և հասարակական կոնկրետ աստիճանին պատկանելու նշանակություն, հետևաբար, ոչ ոք չէր մտածում մարմնի նկարներից ազատվելու մասին: 

դաջվածքների ծագումը

տատուների դերը մարդկանց կյանքում դաջվածքով զարդարված մարմին

Այսօր որոշ մարդիկ դաջվածքն ընկալում են որպես նորաձևության հոսք, որը թույլ է տալիս պարզապես զարդարել մարմինը: Միևնույն ժամանակ, քիչ մարդիկ են մտածում պատկերի իմաստի և դրա կատարման հետևանքների մասին, և երբեմն գեղեցիկ տեսք ունեցող հիերոգլիֆները կամ պատկերները կարող են ոչ հաճելի, ծիծաղելի նշանակություն ունենալ:

արտասովոր դաջվածքներ

 

Արդյունքում այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են հայտնվում, ովքեր ուզում են ազատվել «երիտասարդության սխալներից»։
Ժամանակակից բժշկությունը բավականին մեծ քանակությամբ մեթոդներ է առաջարկում արդեն անցանկալի դարձած դաջվածքներից ազատվելու համար: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը։ Մեթոդների ընտրությունը կատարվում է անհատապես՝ կախված դաջվածքի չափից, պիգմենտի խորությունից, մարդու տարիքից և օգտագործված ներկանյութերի տեսակից:

Քողարկման մեթոդը

Անցանկալի դաջվածքներից ազատվելու համար ամենապարզ տարբերակները կամ դրանք թաքցնելն է կոսմետիկ ծածկող քսուքների կամ մարմնագույն կպչուն ժապավենների միջոցով: Այլ տարբերակ է դրանք թաքցնելը կամ մեկ այլ դաջվածքով փոխարինելը նախկին դաջվածքը ձևափոխելու միջոցով:

դաջվածքի քողարկում դաջվածքի փոխարինում

Վիրաբուժական հատման եղանակը

Սա «դասական» տարբերակ է, որը լայնորեն կիրառվել է մինչև էսթետիկ բժշկության ի հայտ գալը և դեռևս չի կորցրել իր արդիականությունը: Մաշկի հատվածը, դաջվածքի հետ միասին ամբողջությամբ կտրվում է, վերքի եզրերը մոտեցվում են և կոսմետիկ եղանակով կարվում են: Որոշ դեպքերում վերքի մակերեսը ծածակվում է մարմնի մեկ այլ հատվածից տեղափոխված մաշկով: Փոքր չափի դաջվածքների վիրաբուժական հատումը համարվում է բավականին արդյունավետ:

դաջվածքների վիրաբուժական հատում

տատուների վիրաբուժական հատում

Կրիոդեստրուկցիա

Բավականին արդյունավետ մեթոդ է, որը հիմնված է հեղուկ ազոտի օգտագործման վրա: Պրոցոդուրան ցավոտ է, այդ պատճառով այն իրականացվում է տեղային անզգայացման կիրառմամբ: Կրիոդեստրուկցիայի արդյունքում դաջվածքները զգալիորեն գունատվում են: Բուժական մեթոդի բացասական կողմը երբեմն դիտվող սպիերի առաջացումն է:

կրիոդեստրուկցիա

Քիմիական պիլինգները և դերմաբրազիան

Դերմաբրազիան մաշկի մեխանիկական հղկման պրոցեսն է, որի ժամանակ մաշկի վերին շերտը հեռացվում է հատուկ սարքով: Քիմիական պիլինգների դեպքում մաշկի վերին շերտը հեռացվում է քիմիական թթուների միջոցով: Այս մեթոդները առավել էֆեկտիվ են լինում այն դաջվածքների դեպքում, որոնց ներկանյութերը շատ խորը տեղակայում չունեն: Իսկ պրոցեդուրաների ճիշտ իրականացման դեպքում սպիեր չեն առաջանում:

դաջվածքների մաքրում

դերմաբրազիա

 

Լազերային սարքավորումների կիրառումը դաջվածքների հեռացման համար ամենաարդյունավետ, ատրավմատիկ և միաժամանակ բավականին հասանելի մեթոդ է: Դաջվածքների լազերային հեռացման համար պահանջվում է կատարել մի քանի պրոցեդուրա, որոնք սովորաբար իրականացվում են ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ, քանի որ մաշկի վերականգնման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակաշրջան:

դաջվածքների հեռացում

դաջվածքների լազերային հեռացում տատուների լազերային հեռացում

Սարքավորումները պետք է պարտադիր մասնագիտացված լինեն: Մեթոդի արդյունավետությունը կախված է նաև պատկերի չափերից․ որքան փոքր է պատկերն, այնքան արագ կարելի է տեսնել արդյունքը: Արդյունքը ցանկացած դեպքում կախված է նաև դաջվածքի ներկերի որակից:
Նախքան դաջվածք կամ կոսմետիկ տատուաժ անելը, պետք է մտածել նմանատիպ ինքնաարտահայտման տարբերակի անհրաժեշտության մասին, պատկերի իմաստի մասին, ինչպես նաև լրջորեն մոտենալ մասնագետի և դաջվածքի կատարման վայրի ընտրությանը, որպեսզի արդյունքում առողջական խնդիրների առաջ չկանգնեք և չփնտրեք նկարից ազատվելու մեթոդներ:

կոսմետիկ տատուաժ

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ (010)-20.59.90 հեռախոսահամարով։