Ի՞նչ է սինդակտիլիան
Սինդակտիլիա բառը հունական ծագում ունի՝ συν (սին) - միասին և δάκτυλος (դակտիլոս) - մատ: Այն վերջույթների բնածին անոմալիան է, որը դրսևորվում է երկու կամ ավելի մատների լրիվ կամ մասնակի սերտաճմամբ: Նման սերտաճումը կարող է հանդիպել ինչպես ձեռքերի, այնպես էլ ոտքերի մատների դեպքում:
Սինդակտիլիան հանդիսանում է ոչ միայն կոսմետիկ, այլև ֆունկցիոնալ դեֆեկտ: Այս դեֆորմացիայի առկայությունը ձեռքերին կամ ոտքերին հանդիսանում է ոչ միայն տեսողական նկատելի դեֆեկտ, այլև երեխայի լիարժեք զարգացման խոչընդոտ, քանի որ տուժում է ձեռքերի մանր մոտորիկան, իսկ ոտքերի դեպքում կարող է տուժել բնականոն քայլվածքը:
Ըստ վիճակագրության՝ սինդակտիլիայի հայտնաբերման հաճախականությունը կազմում է 1 դեպք 2500-3000 նորածինների թվում: Տղաների մոտ այս պաթոլոգիան գրեթե 2 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան աղջիկների: Ի դեպ, տարբեր մատների սերտաճման հավանականությունը նույնպես տարբեր է՝ 50% դեպքերում սերտաճած են լինում 3-րդ և 4-րդ մատները, 30% դեպքերում `4-րդ և 5- րդ, 15% դեպքերում` 2-րդ և 3-րդ մատները, իսկ առավել հազվադեպ՝ 5% դեպքերում 1-ին և 2-րդ մատները:
Սինդակտիլիան հաճախ երկրորդային դեֆեկտ է հանդիսանում և ուղեկցում է հենաշարժիչ համակարգի զարգացման այլ խանգարումներին: Օրինակ՝ եթե երեխան ախտորոշվել է սինդակտիլիա հիվանդությամբ, ապա պետք է անցկացնել ընդհանուր հետազոտություն այլ անոմալիաների առկայությունը բացառելու նպատակով:
Սինդակտիլիան լինում է փափուկ հյուսվածքային (պարզ) և ոսկրային (բարդ)։ Առաջին դեպքում ոտքի կամ ձեռքի մատների միջև առկա է լինում բարակ մաշկային կամ քիչ հաստ փափուկ հյուսվածքային ձգան: Երկրորդ դեպքում սերտաճած են լինում նաև մատների ոսկրերը, հոդերը: Ըստ պրոցեսի տարածման՝ տարբերում են ամբողջական (մատերը սերտաճում են ամբողջ երկարոթյամբ) և մասնակի (մատերը սերտաճած են լինում միայն մասնակի)։ Մատների ֆունկցիայի խանգարումը պայմանավորված է սերտաճման աստիճանով։

Սինդակտիլիայի բուժումը վիրահատական է, որի ծավալը, մեթոդը և անցկացման ժամանակահատվածը որոշվում է յուրաքանչյուր դեպքում անհատապես՝ հիմք ընդունելով դեֆորմացիայի ձևը, ախտահարման աստիճանը, սինդակտիլիայի երկկողմանի կամ միակողմանի լինելու փաստը:
Սինդակտիլիայի պարզ տարբերակների դեպքում վիրահատությունը սովորաբար իրականացվում է 2 տարեկան հասակում: Երբ առկա են լինում սինդակտիլիայի բարդ ձևերը, խորհուրդ է տրվում բուժումը սկսել 5-12 ամսական հասակում, ինչը թույլ կտա կանխել առկա դեֆորմացիաների առաջընթացը և երկրորդային դեֆորմացիաների զարգացումը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ (010) 20.59.90 հեռախոսահամարով: