Սեպտոպլաստիկա. քթի միջնապատի վիրահատություն #Արզնի_Էսթետիկա կլինիկայում

Քթի միջնապատի թեքվածությունը, թեքությունը հաճախակի հանդիպող երևույթ է, ուստի քթի սեպտոպլաստիկան ամենապահանջված վիրահատություններից մեկն է համարվում: Թեքվածությունը կարող է առաջանալ տրավմաների հետևանքով կամ լինել բնածին խնդիր:

Քթի միջնապատի վիրահատության շնորհիվ շտկվում են շնչառական խնդիրները, որոնք կարող են բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնալ` հայմորիտ, ռինիտ, տոնզիլիտ, օտիտ (ականջաբորբ), ֆրոնտիտ (ճակատաբորբ), լարինգիտ (կոկորդաբորբ): Շատ դեպքերում միայն քթի միջնապատի վիրահատության միջոցով կարելի է ազատվել այս խնդիրներից:

Ի տարբերություն #ռինոպլաստիկայի`սեպտոպլաստիկան կատարվում է ոչ թե էսթետիկ, այլ բուժական նպատակով:

Որո՞նք են այս վիրահատական միջամտության մեթոդները

Դասական մեթոդ

Կտրվածքն արվում է վիրաբուժական դանակով քթի ներքին մակերեսին բաց կամ փակ մեթոդներով:

#Էնդոսկոպիկ

Այս դեպքում օգտագործվում են վիրաբուժական ապարատներ, որոնք հիանալի արդյունք են ապահովում: Ընթացքը կառավարվում է փոքրիկ տեսախցիկով: Այս մեթոդն արդյունավետ է ցանկացած բարդ դեֆեկտների (աճառային, ոսկրային հյուսվածքների) դեպքում: Վերականգնման փուլն ավելի կարճատև է:

Լազերային

Լազերային մեթոդը ցուցված է միայն քթի կռճիկների համար. ոսկրային հյուսվածքն այս մեթոդով ուղղել հնարավոր չէ: Դա տեղի է ունենում աճառային հյուսվածքի այրման եղանակով լազերային ճառագայթների միջոցով:

Ռադիոալիքային

Սա թույլ է տալիս շտկելու ոչ միայն աճառային, այլև ոսկրային հյուսվածքի խնդիրները:

Որո՞նք են քթի միջնապատի թեքվածության պատճառները


Գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնք կարող են միջնապատի թեքվածության պատճառ դառնալ: Դրանք են`

  • ժառանգականություն
  • տրավմաներ
  • բնածին խնդիր (ծննդաբերության ժամանակ հոդախախտման հետևանքով)
  • աճառային ու ոսկրային աճի խախտում

Մանրամասների և գրանցման համար կարող եք զանգահարել 010205990