Հայմորիտ. ինչպես ազատվել այս խնդրից

հայմորիտի տեսակները

Գարնան սկիզբը սինուսիտի և հատկապես հայմորիտի ժամանակահատվածն է: Ուժեղ քամիները, ջերմաստիճանի փոփոխությունները, ձմեռային սառնամանիքներից թուլացած օրգանիզմը  նպաստավոր  պայմաններ են ստեղծում հայմորյան և հարքթային մյուս սինուսների (խոռոչների) բորբոքման համար: Արդյունքում «սովորական» հարբուխը դառնում է առողջությանը սպառնացող հիվանդությունների պատճառ, որոնց շարքում հայմորիտը հատուկ տեղ է զբաղեցնում:
Այն հայմորյան (վերին ծնոտային) խոռոչի լորձաթաղանթի բորբոքումն է: Հայմորյան խոռոչը գտնվում է վերին ծնոտում և հատուկ բացվածքով կապված է քթային խոռոչի հետ:

հայմորիտի պատճառները

Քթային խոռոչն ունի մի քանի հարակից սինուսներ (խոռոչներ), որոնք էլ իրենց հերթին բացվում են քթային խոռոչի մեջ: Հարբուխի ժամանակ քթի լորձաթաղանթը այտուցվում  և փակում է վերոնշյալ խոռոչների ելքերը: Սա խոչընդոտում է ոչ միայն քթային շնչառությանը, այլև սինուսներում կուտակված լորձի արտահոսքը, որը վարակի արդյունքում կարող է վերածվել թարախի: Հենց այս պրոցեսի արդյունքում էլ զարգանում է հայմորիտը:

քթի խոռոչ

Հայմորիտի 5 հիմնական պատճառները

  1. Հայմորիտի դեպքերի մի մասն  առաջանում է մրսածությունից, հարբուխներից հետո և որպես բարդություն՝ գրիպից, սուր շնչառական վարակներից, բրոնխիտից և տոնզիլիտից հետո:
  1. Մոտավորապես ամեն վեցերորդ դեպքում պատճառ են հանդիսանում չբուժված ատամների կարիոզ խոռոչները․ վարակն արմատային խողովակներով ներթափանցում է հայմորյան սինուսները:

հայմորյան սինուսներ

        3Ադենոիդները և քթըմպանի պոլիպները (հատկապես երեխաների մոտ) խանգարում են ազատ շնչառությանը, ինչը հանգեցնում է հարքթային խոռոչներում արտադրության կուտակմանը: Հետևաբար, բժշկի նշանակմամբ և ըստ նրա ցուցումների՝ ադենոիդները հեռացնելու անհրաժեշտություն է լինում:

 

ադենոիդներ

         4. Պատճառ կարող է հանդիսանալ նաև բնածին կամ վնասվածքից հետո ձեռք բերված միջնապատի թեքվածությունը: Այս պարագայում ոչ մի կոնսերվատիվ բուժում արտահայտված և երկարատև ազդեցություն չի ունենա: Բուժական միակ տարբերակը վիրահատությունն է:

ինչպես բուժել հայմորիտը

         5. Հարբուխի դեմ անոթասեղմիչ կաթիլների չարաշահումը նույնպես կարող է հայմորիտի առաջացման պատճառ դառնալ։ Այս հայտնի դեղերը վաճառվում են առանց դեղատոմսի, ակտիվորեն գովազդվում են որպես առաջին օգնության միջոց: Ճիշտ է, դրանք նախատեսված են լորձաթաղանթների այտուցները նվազեցնելու և հարքթային խոռոչների անցանելիությունը բարելավելու համար, սակայն դրանց հաճախակի և երկարատև կիրառումը իրավիճակն արմատապես փոխում է․ լորձաթաղանթները չորանում են, խանգարվում է արյան շրջանառությունը։ Որպես հետևանք՝ այտուցներն ավելանում, իսկ  քթային անցուղիները նեղանում են:

հայմորիտի նշաններ

Սուր համորիտ

   Սուր հայմորիտը զարգանում է փուլերով: Հարաբերական թեթև ձևը սկսվում է հայմորյան խոռոչների շրջանների բնորոշ ցավերով, որոնք ճառագայթում են դեպի աչքերի, քթարմատի և երբեմն ճակատային շրջանները, մարմնի ջերմաստիճանը բարձրանում է,  դեմքը դառնում է այտուցված: Երբեմն նկատվում է արցունքահոսություն և հայմորիտի կողմի ստորին կոպի այտուց:

խրոնիկ հայմորիտ

   Եթե ​​բուժումը ժամանակին չի սկսվում, ապա շճային հայմորիտը կարող է դառնալ թարախային: Ջերմությունը կարող է բարձրանալ մինչև 40 աստիճան, գլխացավը ուժեղանում է, քթից նկատվում է մուգ թարախային արտադրություն: Հայմորիտի և այլ սինուսիտների ախտորոշման առավել տեղեկատվական ուսումնասիրությունը ներկայումս համարվում է համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ): Թարախային արտադրության առկայության դեպքում երբեմն անհրաժեշտ է լինում նաև քսուքի մանրէաբանական հետազոտություն:

թարախային հայմորիտ

սուր հայմորիտի մասին

Սուր հայմորիտի բուժումը, որպես կանոն, կոնսերվատիվ է և ուղղված է դրա՝ խրոնիկականի անցման կանխարգելմանը: Բայց եթե արդեն իսկ առկա է խրոնիկական հայմորիտ, ապա վերջինիս բուժումը պահանջում է առավել մեծ ջանքեր: Խրոնիկական հայմորիտի բուժման համար կիրառվում են մի շարք դեղորայքային և գործիքային մեթոդներ՝ իրենց ռացիոնալ համադրությամբ:

ինչ անել հայմորիտի դեպքում

Փաստն այն է, որ անգամ ծավալուն բուժական միջոցառումների արդյունքում խրոնիկական հայմորիտը հազվադեպ է ամբողջությմբ և հիմնովին վերանում: Առավել հաճախ իրականացվում է խրոնիկական հայմորիտի  բուժում վիրաբուժական եղանակով:
Խրոնիկական հայմորիտի դեպքում վիրահատության ընթացքում հնարավոր է լինում հեռացնել հայմորյան խոռոչում կուտակված թարախը, հաստացած, փոփոխված լորձաթաղանթը: Նման վիրահատությունը թույլ է տալիս նաև լայնացնել համորյան խոռոչի՝ դեպի քթի խոռոչ բացվող անցուղին կամ հեռացնել հայմորյան խոռոչում պատահաբար հայտնված պլոմբանյութը:

հայմորիտի վիրահատություն

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ (010)-20.59.90
հեռախոսահամարով։