Քթի սփրեյներ և կաթիլներ․ ինչու՞ չի կարելի դրանք երկարատև կիրառել…

քթի սփրեյներ և կաթիլներ

Ժամանակակից աշխարհում, երբ դեղատներում առկա են բազմաթիվ քթային աէրոզոլներ, անիմաստ է մի ամբողջ շաբաթ քայլել հոսող քթով: Բացի այդ, առանց բուժման, սովորական հարբուխը երբեմն բարդանում է սինուսիտներով, ինչը շատ ավելի լուրջ բուժում է պահանջում: Ահա թե ինչու, հարբուխը կարելի է ու պետք է բուժել:

քթի կաթիլներ

Դա թույլ է տալիս ավելի արագ ձերբազատվել տհաճ ախտանիշներից և կանխարգելել տարբեր բարդությունները, որոնք երկարացնում և բարդացնում են ռինիտի ընթացքը:

քթի սփրեյներ և կաթիլներ

 

Քթային կաթիլներն ու սփրեյները բազմապիսի են` կախված բաղադրությունից և ազդեցությունից: Հարբուխի ժամանակ առավել հաճախ օգտագործվում են անոթասեղմիչ դեղամիջոցներ: Դրանք վերացնում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են քթային շնչառության վատթարացումը, այտուցը:

 

քթի սփրեյներ և կաթիլներ

 

Հենց այդ այտուցն է, որ թույլ չի տալիս նորմալ շնչել, ուտել ու քնել։ Վերանում է համի ընկալումը, և կյանքի որակն ընկնում է: Հարբուխի դեմ կիրառվող սփրեյները և կաթիլները այնպիսի նյութ են պարունակում, որը սեղմում, նեղացնում է քթի լորձաթաղանթի անոթները, ինչի շնորհիվ վերանում է լորձաթաղանթի այտուցը և նպաստում է քթային անցուղիների բացմանը: Միևնույն ժամանակ այդ դեղամիջոցները չորացնում են լորձաթաղանթը՝ նվազեցնելով լորձի արտազատումը:

քթի սփրեյներ և կաթիլների կիրառումը

Այս ամենը երկար չի տևում, և դեղամիջոցի ազդեցության ավարտից հետո անոթները կրկին լայնանում են, ու այտուցը վերադառնում է: Այս դեղամիջոցները բուժական էֆեկտ չեն ունենում, դրանք սիմպտոմատիկ են: Անոթասեղմիչ ցանկացած դեղամիջոց կիրառվում է որոշակի ժամկետով: Նման սփրեյների և կաթիլների երկարատև օգտագործումը առաջացնում է կախվածություն, թերապևտիկ ազդեցության թուլացում և գերդոզավորման ախտանիշներ:

Անոթասեղմիչ դեղամիջոցների երկարատև կիրառման հիմնական պատճառը չդադարող հարբուխն  ու քթային շնչառության մշտական փակվածությունն է: Հիվանդները գանգատվում են հաճախակի գլխացավերից և հոտառության բացակայությունից: Որպես կանոն, նման դեպքերում հաճախ վիրահատական միջամտության անհրաժեշտություն է առաջանում:

 

քթային սփրեյների կիրառումը

Երկարատև անոթասեղմիչների ազդեցությունը հանգեցնում է քթի լորթաթաղանթի լուրջ վնասվածքների և կարող է անգամ դրա հատվածների խոցոտում և միջնապատի պերֆորացիա առաջացնել:

դեղամիջոցներ հարբուխի դեմ

 

Ներկայումս հարբուխի ժամանակ առավել հաճախ և անվտանգ կիրառվում են խոնավեցնող քթային կաթիլները և սփրեյները:

 

քթի սփրեյներ և կաթիլներ

Նման պրեպարատները նվազեցնում են հարբուխի ախտանիշների ուժգնությունը և բարդությունների հավանականությունը: Խոնավեցնող պրեպարատները սովորաբար պարունակում են ծովային ջուր, որն աղի պարունակության շնորհիվ ունի հակաբորբոքային ազդեցություն, նպաստում է լորձի մաքրմանը և խոնավեցնում է գրգռված լորձաթաղանթը:

 

քթի կաթիլներ

Նման պրեպարատները րոպեական էֆեկտ չեն ցուցաբերում, բայց նրանք թույլ են տալիս արագացնել վերականգնումը և առավելագույնս անվտանգ են:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ (010) 20.59.90 հեռախոսահամարով։