Երբևէ լսե՞լ եք քսանտելազմաների մասին…

Որոշ մարդկանց մոտ երբեմն կարելի է նկատել վերին կոպերի ներքին անկյուններում տեղակայված սպիտակ-դեղնավուն կամ մի փոքր նարնջագույն բշտիկներ: Փորձենք հասկանալ, թե ի՞նչ նորագոյացություններ են դրանք:

քսանտելազմա կոպերին

Նման նորագոյացությունները կոչվում են քսանտելազմաներ: Քսանտելազման (կոպերի տափակ քսանտոմա) բարորակ նորագոյացություն է, որը դեղնավուն, մաշկի մակերեսից քիչ բարձր բշտիկի տեսք ունի: Այն առավել հաճախ տեղակայում է վերին կոպերի (հազվադեպ ստորին կոպերի) ներքին անկյուններում:
Իր անունը քսանտելազման ստացել է հունարեն «xanthos»՝ ոսկե- դեղին և«elasma»՝ թիթեղ բառերից: Այն հիմնականում հանդիպում է միջին և բարձր տարիքի մարդկանց շրջանում: Առավել հաճախ առաջանում  է կանանց մոտ, երբեմն կարող է նկատվել նաև տղամարդկանց մոտ:

Քսանտելազմայի առաջացման պատճառները

Ներկայումս հնարավոր չէ վստահորեն հաստատել, թե քսանտելազմաներն առաջանում են որոշակի պատճառից: Երկարաժամկետ կլինիկական հետազոտությունների արդյունքում մասնագետները կարողացել են կապ հաստատել հիվանդության զարգացման և արյան խոլեստերինի բարձր մակարդակի միջև: Առկա են նաև ապացուցված փաստեր, որ քսանտելազմաների առաջացման հավանականությունը մեծ է շաքարային դիաբետի, լյարդի տարբեր ախտահարումների, ճարպակալման, պանկրեատիտի ժամանակ:

կոպերի բշտիկներ

Հիմնականում քսանտելազմաները ներկայացված են եզակի գոյացությունների տեսքով, որոնք հակված են միաձուլման: Արդեն իսկ առաջացած քսանտելազմաները չեն անհետանում ինքնուրույն և մնում են ամբողջ կյանքի ընթացքում: Դրանք աստիճանաբար աճում են չափերով, երբեմն էլ դրանց թիվն ավելանում է:
Գույնը տատանվում է բաց դեղինից մինչև նարնջագույն: Գոյացությունները ցավոտ չեն և  որևէ անհարմարություն չեն պատճառում: Փոքր չափսերի դեպքում չեն խանգարում կոպի բնականոն գործունեությանը: Քսանտելազմաները չեն վերափոխվում չարորակ նորագոյացության և չեն սպառնում մարդու կյանքին: Այնուամենայնիվ, խոշոր և բազմակի քսանտելազմաները, չնայած բժշկական տեսանկյունից անվտանգ լինելուն, նշանակալի կոսմետիկ խնդիր են հանդիսանում:

Քսանտելազմայի բուժման եղանակները

Քսանտելազմաների վիրահատական հեռացումն այս հիվանդության դեմ պայքարի ամենատարածված ուղիներից մեկն է:

քսանտելազմայի բուժում

Քսանտելազմաների վիրաբուժական բուժումը ցուցված է կոսմետիկ պատճառներով: Հիմնականում վիրաբուժական միջամտությունն իրականացվում է տեղային անզգայացման կիրառմամբ՝ ամբուլատոր պայմաններում: Գոյացությունները հեռացվում են և դրվում են կոսմետիկ կարեր: Հետվիրահատական սպիերը լինում են աննկատ, քանի որ հաճախ տեղակայված են լինում կոպի ծալքի գծով: Այս գոյացությունների հեռացման հետ մեկտեղ, անհրաժեշտության դեպքում, հնարավոր է լինում իրականացնել նաև վերին կոպերի բլեֆարոպլաստիկա (վերին կոպերիձգում), ինչն ավելի է բարելավում էսթետիկ արդյունքը:

քսանտելազմա կոպերի վրա կոպերի բշտիկների մաքրում

 

բշտիկներ կոպերին

քսանտեազմայի հեռացում

առողջ կոպեր

Մանրամասն տեղեկություն ստանալու համար  կարող եք կապվել մեզ հետ այս հեռախոսահամարով ( 010) 20.59.90: