Պոլիդակտիլիա

Պոլիդակտիլիան անատոմիական խանգարում է, որի ժամանակ լինում է ոտքերի և/կամ ձեռքերի մատների քանակի ավելացում: Այս պաթոլոգիան բնածին է և հավասարապես դիտվում է թե՛ տղաների, թե՛  աղջիկների մոտ: Պոլիդակտիլիա բառացիորեն նշանակում է «շատ մատներ»:

 

Պոլիդակտիլիան բազմաթիվ տարբերակներով կարող է արտահայտվել: Օրինակ՝ կարող է լինել քիչ նկատելի տարբերակով, երբ նորմալ զարգացած 5 մատների կողքին նկատվում է շատ փոքր արտափքում կամ կարող է լինել միայն մեկ մատի ծայրի կրկնապատկում:

պոլիդակտիլիա պոլիդակտիլիայի տեսակները

 

Որոշ դեպքերում դաստակը ընդհանուր առմամբ կարող է բնական տեսք ունենալ, բացառությամբ այն բանի, որ բութ մատի կողքին առկա են ևս 5 մատներ:

 

 

 

Այս խանգարումը վտանգավոր չէ կյանքի կամ առողջության համար, սակայն կարող է հանգեցնել վերջույթների նորմալ գործունեության խանգարմանը և անձին զգալի հոգեբանական անհանգստություն պատճառել: Որոշ դեպքերում լրացուցիչ մատների առկայությունը կարող է մարմնի այլ խանգարումների նշան լինել, ուստի պոլիդակտիլիայով երեխաներին պահանջվում է մանրակրկտիտ հետազոտություն կատարել:

 

Պոլիդակտիլիայի պատճառները դեռ հայտնի չեն: Հայտնաբերվել է, որ որոշ դեպքերում պոլիդակտիլիան կարող է առաջանալ գենետիկական գործոններից՝ երբեմն կարող է դիտվել նույն ընտանիքի մի քանի սերունդների ներկայացուցիչների մոտ:

 



Պոլիդակտիլիայի միակ բուժումը վիրահատական միջամտությունն է, որի ընթացքում հեռացվում են ռուդիմենտար (թերզարգացած) մատները: Վիրաբույժի առջև դրված է ոչ միայն լրացուցիչ մատը (կամ մատները) հեռացնելու, այլև ձեռքի ամբողջականությունը վերականգնելու խնդիրը: Վիրահատությունից հետո դաստակը պետք է պահպանի իր ֆունկցիոնալությունը: Կախված լրացուցիչ մատի (կամ մատների) տեղակայումից և դրա մյուս մատների հետ կապից՝ վիրահատությունը կարող է տարբեր բարդության լինել:

 

Վիրահատությունից հետո վերականգնման ժամանակահատվածը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս: Արդյունքն առավելագույնս դրական է լինում, եթե վիրահատությունը կատարվում է վաղ տարիքում:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ (010) 20.59.90 հեռախոսահամարով։