Ի՞նչ է Փոլանդի սինդրոմը

Փոլանդի սինդրոմ

Փոլանդի սինդրոմը զարգացման արատների կոմպլեքս է, որի ժամանակ դիտվում է կրծքագեղձի, պտուկ- արեոլար համակարգի թերաճ կամ լրիվ բացակայություն, կրծքամկանների բացակայություն, անութափոսի մազածածկույթի բացակայություն, ախտահարված կողմում կրծքավանդակի ենթամաշկային ճարպային շերտի հաստության նվազում, մի քանի կողերի բացակայություն կամ դեֆորմացիա: Այս ամենը կարող է համակցվել նաև համապատասխան վերին վերջույթի զարգացման այլ անոմալիաների հետ:

Փոլանդի սինդրոմ Փոլանդի սինդրոմ

Սինդրոմն  առաջին անգամ 1841 թ.-ին  մանրամասն նկարագրել է Ալֆրեդ Փոլանդը, որի անունով էլ այն կոչվում է:

Փոլանդի սինդրոմի տարածվածությունը

Փոլանդի սինդրոմը հավասարապես դիտվում է կանանց և տղամարդկանց մոտ: Ընտանեկան ժառանգական նախատրամադրվածությունն այս զարգացման արատի ժամանակ հաստատված չէ: Այն ունի լայն փոփոխականություն, տարբեր հիվանդների դեպքում զգալի տարբերություններ են լինում ինչպես ծանրության, այնպես էլ որոշակի թերությունների առկայության կամ բացակայության պայմաններում: Հազվադեպ կարող է լինել երկու կրծքագեղձերի և պտուկ-արեոլարկոմպլեքսների բացակայություն՝ ամաստիա:

պտուկների բացակայություն

Այնուհանդերձ, այս սինդրոմի ամենակայուն բաղադրիչը կրծքամկանների թերզարգացումը կամ բացակայությունն է:

 

կրծքամկանները Փոլանդի սինդրոմի դեպքոմ

Փոլանդի սինդրոմի բուժումը

Փոլանդի սինդրոմի բուժումը վիրահատական է և կատարվում է կրծքային ու պլաստիկ վիրաբույժների կողմից: Բուժական միջամտությունների ծավալը կախված է որոշակի պաթոլոգիական փոփոխությունների առկայությունից և դրանց ծանրությունից:

Եթե առկա են լինում բնածին կրծքավանդակի կամ վերին վերջույթի զարգացման խանգարումներ, ապա վիրահատական միջամտությունները կատարում են սկսած վաղ մանկական հասակից: Բարեբախտաբար, նման ծավալուն խանգարումները հաճախ չեն հանդիպում, և Փոլանդի սինդրոմի ժամանակ առավել հաճախ լինում է կոսմետիկ դեֆեկտ՝ կապված կրծքամկանի կամ կրծքագեղձի բացայության հետ:

Նման դեպքերում տղամարդկանց մոտ հնարավոր է լինում շտկել բացակայող կրծքամկանը՝ համապատասխան մկանային իմպլանտների միջոցով:

Փոլանդի սինդրոմ Փոլանդի սինդրոմի բուժում

Փոլանդի սինդրոմ Փոլանդի սինդրոմի բուժում

Կանանց մոտ կրծքագեղի բացակայության կամ թերզարգացման դեպքում հնարավոր է լինում կիրառել վիրահատական տարբեր եղանակներ: Վիրահատական այս կամ այն մեթոդի ընտրությունը կախված է առկա դեֆեկտի արտահայտվածությունից և պահանջվող արդյունքից:
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք կապվել մեզ հետ (010) 20.59.90 հեռախոսահամարով: