Արևի համբույրները

պեպեններ

Երեխաների դեմքի զվարճալի պեպենները հիացմունքի ժպիտներ են առաջացնում, սակայն տարիքի հետ մաշկի վրայի տարածուն մանր բծերը դառնում են իրական խնդիր, երբեմն էլ  դրանց կրողներին պատճառում են դժգոհություն և ձևավորում են բարդույթներ:
Պեպեններ ունեցող մարդկանց անվանում են «արևի մարդիկ», իսկ պեպեններին՝ «արևի համբույրներ»: Ապրիլի 30-ը համարվում է պեպենների և դրանց կրողների միջազգային օր: Այդ օրը տարվա ամենաարևոտ օրն է:

պեպեններ դեմքին

«Արևի համբույրները» միայն կոսմետիկ խնդիր են և առողջության համար ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Բայց եթե մարդը ցանկանում է ազատվել պեպեններից, ապա ժամանակակից պլաստիկ վիրաբուժությունը և կոսմետոլոգիան տրամադրում են այդպիսի հնարավորություն:

Գիտականորեն պեպենները կոչվում են էֆելիդներ, ինչը հունարենից թարգմանաբար դա նշանակում է «արևային նշաններ»:

Պեպենների առաջացումը

Պեպենները (էֆելիդները) դեղին կամ շագանակագույն, կլոր, օվալ կամ անկանոն ձևի փոքր բծեր են, որոնք հիմնականում գտնվում են մարմնի բաց հատվածներում (դեմքին, ուսերին, պարանոցին, դեկոլտեի շրջանում): Հաճախ պեպենները առաջին անգամ հայտնվում են 3-5 տարեկանում՝ հասնելով գագաթնակետին 25-30 տարեկանում: Որպես կանոն, նոր պեպեններ այլևս չեն հայտնվում, իսկ նրանք, որոնք արդեն առկա են, մնում են ամբողջ կյանքի ընթացքում կամ երբեմն կարող են և պակասել:

արևի համբույրներ արևի համբույրներ

Պեպենների առաջացումը, մեծապես կախված է գենետիկական գործոններից: Այդ գործոնը կապված է մաշկի պիգմենտը՝ մելանինը սինթեզող բջիջներում (մելանոցիտներում) որոշակի կառուցվածքային փոփոխությունների հետ: Նման գենետիկական առանձնահատկությունների արդյունքում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից մելանոցիտները սկսում են ավելի շատ մելանին արտադրել:

Բացի այդ, նրանք մաշկում անհավասարաչափ են բաշխվում՝ տեղ-տեղ առաջացնելով խմբավորումներ, որոնք էլ և վիզուալ պեպենների տեսք են ստանում: Պեպենները հատկապես շատ են լինում բաց գույնի մաշկով, կապույտ գույնի աչքերով, շիկահեր կամ կարմրահեր մարդկանց մոտ: Պեպենները ուլտրամանուշակագույն ճառագայթման հանդեպ մաշկի որոշակի պաշտպանիչ ռեակցիա են, որը մաշկի բջիջները փրկում է արևային այրվածքից և չարորակ վերափոխումից:

արևային այրվածք

Ժառանգականությունից բացի, պեպենների առաջացմանը նպաստում են հորմոնալ փոփոխությունները, սթրեսը, հաճախակի փիլինգները, արտահայտված հիպովիտամինոզը, երբեմն նաև լյարդի հիվանդությունները: Հետևաբար, մի շարք դեպքերում պետք է խոսել ոչ թե պեպենների հեռացման, այլ դրանց առաջացման կանխարգելման մասին:
Գարնանը և ամռանը մաշկի վրա տգեղ դեղին կետերի հայտնվելուց խուսափելու համար կարևոր է արևոտ եղանակին  պաշտպանել դեմքի նուրբ մաշկը վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից մինչև փողոց դուրս գալը: Հատկապես բաց գույնի մաշկ ունեցող մարդիկ չպետք է երկարատև արևի տակ գտնվեն՝ առանց արևապաշտպան քսուքի: Ցանկացած դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել SPF 30+ արևապաշտպան քսուք:

արևապաշտպան քսուք

Պեպենների հեռացումը

Արդեն ի հայտ եկած պեպենները հեռացնելը երկարատև և համբերատար գործընթաց է: Բայց հասնել դրանց լրիվ վերացմանը կամ գունազրկմանը հնարավոր է ժամանակակից տեխնոլոգիաների և բուժական միջոցների օգնությամբ:
Պեպենների հեռացման համար կարող են կիրառվել բժշկական բարձր էֆեկտիվ սպիտակեցնող քսուքները, որոնք նշանակվում և կիրառվում են միայն բժշկի հսկողությամբ: Շատ էֆեկտիվ են նաև լազերային բուժումը, քիմիական փիլինգները, կրիովիրաբուժությունը: Այս բոլոր մեթոդներից բժիշկը և պացիենտը համատեղ կարող են ընտրել տվյալ դեպքում բուժման առավել համապատասխան տարբերակը: Իսկ բուժական միջոցների համատեղ կիրառումը երբեմն կարող է առավել էֆեկտիվ արդյունքներ տալ:

Լազերային  բուժում

պեպենների լազերային բուժում

Քիմիական  փիլինգ

պեպենների քիմիական պիլինգ

Սպիտակեցնող  քսուք

սպիտակեցնող քսուք

Տնային պայմաններում չկան այնպիսի միջոցներ, որոնք պատշաճ կերպով հեռացնում են պեպենները: Դրանք մեծ մասամբ ներկայացված են սննդային դիմակների տեսքով: Որոշ դեպքերում դրանք կարող են թույլ տալ պահպանել պրոֆեսիոնալ բուժական միջոցառումներից հետո ստացված արդյունքները, բայց անգամ նման դիմակները չպետք է կիրառվեն առանց բժշկի թույլտվության:

Մանրամասն տեղեկություն ստանալու համար  կարող եք կապվել մեզ հետ (010) 20.59.90 հեռախոսահամարով: