Պլատիզմոպլաստիկա կամ պարանոցի ձգում

պարանոցի ձգում

Եթե մեր տարիքը  առաջին հերթին մատնում են մեր աչքերը, ապա այդ առումով պարանոցի տեսքը երկրորդ տեղում է: Երկայնակի կնճիռները, հորիզոնական ծալքերը, երկրորդ կզակը, «մաշկի ձգանները» և ընդհանուր պարանոցի մաշկի թորշոմածությունը հաճախ ավելի տարեց տեսք են հաղորդում կնոջը կամ տղամարդուն:

պարանոցի թորշոմածություն

Էսթետիկ բժշկության մեջ պարանոցի ձգումը սովորաբար կոչվում է պլատիզմոպլաստիկա: Պլատիզման  պարանոցի ենթամաշկային մկանն է, որի կրած տարիքային փոփոխությունների արդյունքում փոխվում է նաև դեմքի օվալը, կախվում է ստորին ծնոտի շրջանի մաշկը և ձևավորվում է երկրորդ կզակը:

պլատիզմոպլաստիկա

Պարանոցի ձգման մասին

Պարանոցի ձգման վիրահատությունը (պլատիզմոպլաստիկա)  հաճախ կատարվում է այլ պլաստիկ վիրահատությունների հետ միաժամանակ, օրինակ՝ ամբողջական դեմքի ձգման (facelift), դեմքի ստորին երրորդի ձգման, պարանոցի լիպոսակցիայի և այլնի:

 

պլատիզմոպլաստիկա

պարանոցի ձգում

Այս վիրահատությունը հիմնականում ցուցված է այն մարդկանց, ովքեր ցանկանում են վերացնել պարանոցի «կախվածությունը», որն առաջացել է տարիքային փոփոխություններից կամ նշանակալի քաշի կորստից հետո:

պարանոցի կախվածություն

Պարանոցի ձգման վիրահատությունը

Պարանոցի և դեմքի ձգման յուրաքանչյուր վիրահատությունը եզակի է: Եվ յուրաքանչյուր անհատական դեպքում վիրաբույժը հիվանդի հետ միասին քննարկում է վիրահատության նպատակները և դրանից սպասվող ակնկալիքները: Հետևաբար, պարանոցի երիտասարդացմանն ուղղված վիրահատությունը նախագծվում է յուրաքանչյուր պացիենտի համար անհատապես:

:

     պարանոցի ձգում

     պարանոցի ձգում

Պլատիզմոպլաստիկան իրականացվում է ընդհանուր անզգայացման պայմաններում, վիրահատության մեթոդներն ընտրվում են՝ պարանոցի հյուսվածքների վիճակի անհատական առանձնահատկություններից ելնելով:

 պլատիզմոպլաստիկա

2-3 սմ երկարությամբ կտրվածքն իրականացվում է ստորկզակային ակոսում: Երբեմն, մաշկի չափից ավելի կախվածության դեպքում հավելյալ կտրվածքներ կարող են կատարվել նաև հետականջային շրջաններում:

պարանոցի ձգման վիրահատություն պարանոցի ձգման վիրահատություն

Ենթամաշկային մկանը ձգվում է և ֆիքսվում  նոր դիրքում: Վիրահատությունից առավել լավ արդյունք ստանալու համար, անհրաժեշտության դեպքում, կատարվում է նաև պարանոցի լիպոսակցիա: Հետվիրահատական շրջանը հեշտ տանելի է: Սպիերը լինում են շատ աննկատ, քանի որ տեղակայվում են  բնական ծալքերի շրջանում:

պարանոցի ձգման վիրահատություն

Պարանոցի ձգման վիրահատության առավելությունը վիզուալ նկատելի արդյունքն է, որ անմիջապես «նվազեցնում է» տարիքը:

պարանոցի ձգում

պարանոցի ձգում

պարանոցի ձգում

Մանրամասն տեղեկություն ստանալու համար  կարող եք կապվել մեզ հետ տվյալ հեռախոսահամարով՝ (010) 20.59.90: