Օտոպլաստիկա

Ականջախեցիները բավական բարդ կառույց են: Նրանք անկրկնելի են, ինչպես օրինակ աչքի ցանցաթաղանթը կամ մատնահետքերը: Ականջների տձևությունը և ասիմետրիկությունը միշտ վառ տեսանելի է և հաճախ բերում է նրանց սեփականատիրոջ զգալի հոգեբանական բարդույթների առաջացման:

Օտոպլաստիկան լոշտակության, ականջախեցիների մեծ չափսերի և դրանց դեֆորմացիայի խնդիրները լուծելու միակ վիրահատական միջոցն է:

Ականջի պլաստիկայի կարևոր առանձնահատկությունն այն է, որ վիրահատությունը կարելի է իրականացնել սկսած 5-6 տարեկանից. այդ տարիքում ականջախեցին արդեն լիարժեք ձևավորված է ինչպես չափսերով, այնպես էլ կառուցվածքով: Բացի այդ, երեխայի ականջախեցու աճառը շատ ավելի փափուկ է, քան մեծահասակներինը, ինչի  շնորհիվ էլ օտոպլաստիկայի իրականացումը շատ ավելի հեշտ է: Իսկ, դեֆորմացիայի վաղ շտկման փաստը թույլ է տալիս խուսափել ականջների ձևի հետ կապված հոգեբանական բարդույթներից, որոնք բնորոշ են երեխաներին:

Ականջների էսթետիկ վիրահատությունը կատարվում է պացիենտի ցանկությամբ, դրա իրականացման բժշկական ցուցումներ չկան: Ռեկոնստրուկտիվ օտոպլաստիկան ցուցված է ականջախեցու կամ դրա մասի բացակայության դեպքում:

Օտոպլաստիկա վիրահատությունը կարող է անցկացվել ինչպես ընդհանուր անզգայացման (հիմնականում երեխաների համար), այնպես էլ տեղային անզգայացման (մեծահասակների դեպքում) պայմաններում:

Վիրահատությունը տևում է 40 րոպեից մինչև 2 ժամ: Եթե վիրահատության հիմնական նպատակը լոշտակության վերացումն է, ապա դեֆեկտը վերացվում է  ականջի հետին մակերեսին կատարվող կտրվածքի միջոցով: Ականջի նոր դիրքի ֆիքսացիան կատարվում է վիրաբուժական կարերի օգնությամբ:

Վիրահատությունը ավարտվում է հատուկ վիրակապի տեղադրմամբ: Վիրահատական գործընթացի ավարտից բառացիորեն 2-3 ժամ անց պացիենտը կարող է տուն վերադառնալ:
Օտոպլաստիկայից հետո վերքերը բավականին արագ են ապաքինվում: Քանի որ կարերը տեղակայվում են ականջախեցու հետին մակերեսին և կատարվում են կոսմետիկ եղանակով, ապա որոշ ժամանակ անց նրանք անտեսանելի են դառնում:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ (010)-20.59.90 հեռախոսահամարով։