Մկանային իմպլանտներ
Ժամանակակից հասարակությունում վստահորեն կարող ենք ասել, որ «տղամարդը կապիկից մի քիչ ավելի գեղեցիկ պետք է լինի» արտահայտությունը վաղուց ծերացել է և շատ անհեթեթ է հնչում: Այժմ ոչ ոք չի զարմանում այն փաստից, որ ոչ միայն կանայք են ձգտում լավ տեսք ունենալ, այլ նաև տղամարդիկ են առավել պատասխանատու վերաբերվում իրենց արտաքին տեսքին:
Հասկանալի է, որ մեծամասնության պատկերացմամբ տղամարդկային գեղեցկությունը կայանում է նրա ֆիզիկական և աթլետիկ մարմնակազմվածքում: Դա է պատճառը, որ ամբողջ աշխարհի մարզասրահները լցված են տարբեր տարիքի տղամարդկանցով, ովքեր ցանկանում են ձեռք բերել գեղեցիկ և ուժեղ մարմին: Սակայն, իրականում, գեղեցկությունը և ուժը միշտ չէ, որ համադրելի են և երբեմն անգամ ամենաուժեղ մկանը չի ունենում գրավիչ տեսք:
Մկանային ծավալի շտկման եղանակները
Ցավոք, ֆիզիոլոգիական առանձնահատկություններից ելնելով` միշտ չէ, որ հնարավոր է երկարատև ու ուժասպառ մարզումներով զարգացնել էսթետիկորեն գրավիչ մկաններ: Երբեմն երկարատև մարզումները թույլ են տալիս մեծացնել մկանի լարման ուժը և դրա ամրությունը, բայց գենետիկական հատկանիշներից ելնելով` մկանի ծավալը գրեթե չի փոխվում:
Նման դեպքերում առկա են մկանային ծավալի բացակայությունը շտկելու երկու տարբերակներ.
- Կամ տղամարդը սկսում է ընդունել անաբոլիկ ստերոիդային դեղամիջոցներ ( դրանց երբեմն անվանում են նաև «սպորտային վիտամիններ կամ սպորտային սննդային հավելումներ»)՝ այդպիսով ընդմիշտ խաթարելով առողջությունը, վատթարացնելով արական պոտենցիան, լյարդի և սրտի աշխատանքը
- կամ էլ դիմում է պլաստիկ վիրաբույժների օգնությանը
Կրծքամկանի իմպլանտները (պեկտորալ իմպլանտներ ) վիզուալ մեծացնում են կրծքամկանների ծավալը և դարձնում են դրանք առավել ուռուցիկ՝ այդպիսով հանգեցնելով կրծքավանդակի ծավալի արտաքին ընդլայնմանը և «աթլետիկ» մարմնակազմվածքի ձեռքբերմանը: Առավել հաճախ կրծքամկանի պլաստիկ վիրահատության դիմում են միջին տարիքի տղամարդիկ: Նշենք, որ այս վիրահատությունը կարող է կատարվել 18 տարեկանից ոչ շուտ, քանի որ շատ երիտասարդ տղամարդկանց մոտ մկանային համակարգի զարգացումը դեռ ավարտված չի լինում:
50 տարեկան և ավել չափահաս տղամարդկանց նույնպես կարելի է կատարել այս վիրահատությունը: Նմանատիպ վիրահատությունների արձագանքները այս տարիքային խմբում շատ դրական են, քանի որ թույլ են տալիս տեսանելի երիտասարդացնել մարմինը, ձգել կախված մաշկը և մկանները:
Մկանային իմպլանտներ
Վիրահատության տեխնիկան բավականին պարզ է. անութային շրջանում երկու կողմից իրականացվում են կտրվածքներ, կրծքամկանների միջև գրպան է ձևավորվում, որի մեջ տեղադրվում են սիլիկոնե իմպլանտները (ձախ և աջ):
Երկգլուխ և եռագլուխ մկանների իմպլանտանտները ընդգծում են ուսագոտին և ձեռքերը դարձնում են առավել մկանուտ: Այս իմպլանտները նույնպես տեղադրվում են անութային փոսի հատվածում կատարված կտրվածքից: Նրանք տեղակայվում են մկանի և ենթամաշկային բջջանքի միջև:
Որովայնային իմպլանտները (որովայնի մկանային խորանարդիկներ) ևս կիրառվում են պլաստիկ վիրաբուժությունում: Մինչ դրանց տեղադրումը իրականացվում է որովայնի առաջային մակերեսի լիպոսակցիա, և եթե դրանից հետո սեփական մկանների եզրերը չեն արտահայտվում, տեղադրվում են 6-ից 8 սիլիկոնային իմպլանտները:
Այժմ հասանելի են մարմնի ստորին հատվածների մոդելավորման համար նախատեսված բազմաթիվ իմպլանտանտներ, որոնք թույլ են տալիս օգնել տղամարդկանց բարելավել իրենց տեսքը և բարձրացնել ինքնավստահությունը: Սրունքային իմպլանտները կարող են օգնել բարակ, տձև սրունքներով տղամարդկանց ձևափոխել և ամրակազմ դարձնել ոտքերի ստորին հատվածները:
Պլաստիկ վիրաբույժների ամերիկյան ասոցիացիայի համաձայն սրունքային մկանների տեղադրման վիրահատություններ իրականացնող մարդկանց մոտ 60 տոկոսը տղամարդիկ են:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք կապվել մեզ հետ (010) 20.59.90 հեռախոսահամարով: