Դերմառոլլերներ և միկրոասեղային թերապիա

դերմառոլլեր

Միկրոասեղային թերապիան (հայտնի է նաև որպես կոլլագեն խթանող թերապիա) մինիմալ ինվազիվ միջամտություն է , որը նպաստում է մաշկի երիտասարդացմանը:
Նուրբ ասեղներով սարքը (դերմառոլլեր, անգլ.՝ Dermaroller) մաշկի վերին շերտում շատ փոքր անցքեր է ստեղծում, ինչը դրդում է օրգանիզմին առաջացնել նոր կոլագեն և էլաստին: 

դերմառոլլեր

Բազմաթիվ ասեղների առկայությունն, իհարկե, այդքան էլ գրավիչ չի հնչում, բայց այս միջամտությունը գրեթե անցավ է և աներևակայելի արդյունավետ: Առաջացած միկրո-վնասվածքները խթանում են վերքերի ապաքինման բնական գործընթացները, որոնք էլ հանգեցնում են բջիջների ակտիվացմանը և կոլագենի ու էլաստինի արտադրության ավելացմանը, ինչի արդյունքում  ծերացման նշանները վերանում են կամ դանդաղում: Խթանելով մաշկի երիտասարդ, նոր բջիջների առաջացումը՝ միկրոասեղային թերապիան ընդամենը մի քանի պրոցեդուրայից հետո զգալիորեն նվազեցնում է մանր կնճիռները, աչքերի շուրջ եղած կնճիռները, ինչպես նաև ճակատի խորը կնճիռները:

ասեղային թերապիա

Դերմառոլլերի օգտագործման հիմնական առավելություններից մեկն այն է, որ այն օգնում է մաշկի ծակոտիներին ավելի փոքր տեսք ստանալ: Միկրոասեղային թերապիան խթանում է կոլագենի առաջացումը թե՛ ծակոտիների մեջը և թե ՛ դրանց շուրջը, ինչի արդյունքում դրանք լեցուն են դառնում և կրճատվում են կամ փակվում:
մաշկի ծակոտիների մաքրում

Միկրոասեղային թերապիան շտկում է տեսանելի սպիերը: 2009թ.- ին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ ակնեի սպիեր ունեցող պացիենտների 100%-ը նշում էին սպիերի որակի լավացում իրականացված բուժումից հետո: 

ակնեի մաքրում

Կոլլագենի առաջացման խթանումը այս պրոցեդուրայի ընթացքում կարող է նաև շտկել մաշկի արևային ծերացումը՝ ներառելով հիպերպիգմենտացիոն բծերը:

արևաին ծերացում

Բացի այդ, դերմառոլլերները նախատեսված են ոչ միայն դեմքի մաշկի համար, այլ նաև մարմնի այլ հատվածների համար, որտեղ անհրաժեշտ է լինում բարելավել մաշկի որակը: Միկրոասեղային թերապիան թույլ է տալիս բարելավել ստրիաների (հղիության զոլեր, մաշկի ձգվածության հետքեր) արտաքին տեսքը ոտքերի, կրծքերի, հետույքի, մեջքի շրջաններում նույնպես:

միկրոասեղային թերապիա

Պրոցեդուրան լինում է անցավ, քանի որ բուժման ենթակա մաշկի հատվածը ցավազրկվում է քսուքի միջոցով: Պրոցեդուրայից հետո առաջանում է մաշկի թեթև կարմրածություն, երբեմն կարող են առաջանալ փոքր կետային կեղևներ, որոնք մի քանի օրից ամբողջությամբ անցնում են:

Մանրամասների համար կարող եք կապվել մեզ հետ տվյալ հեռախոսահամարով՝ (010) 20.59.90: