Միկրօտիա. ի՞նչ է դա
Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան ամբողջովին առողջ ծնվի: Ցավոք, երբեմն այնպես է լինում, որ օրգանիզմի ձևավորումն ամբողջովին ճիշտ չէ ընթանում, ինչն էլ հանգեցնում է տարբեր բնածին հիվանդությունների առաջացմանը:
Այդպիսի զարգացման թերություններից է միկրօտիան, որն ականջախեցու և միջին ականջի անբավարար զարգացումը կամ ամբողջական բացակայությունն է: Այս անոմալիան գրեթե 50% դեպքերում զուգորդվում է դեմքի զարգացման այլ խանգարումներով, և գրեթե միշտ առկա է լինում արտաքին լսողական անցուղու ատրեզիա (բացակայություն): Որպես կանոն, այս թերությունը միակողմանի է և հաճախ տեղայնացված է աջ կողմում, բայց դեպքերի մոտ 10%-ում առկա է լինում երկկողմանի միկրօտիա:
Միկրօտիայի առաջացման պատճառները
Միկրօտիայի բուժումը
Խնդրի էսթետիկ մասի արդյունավետ լուծումը ականջախեցու մասնակի կամ ամբողջական վիրաբուժական վերականգնումն է: Սա բարդ, մի քանի վիրահատություններից բաղկացած վերականգնողական գործընթաց է, որը կարող է տևել մեկուկես և ավելի տարի: Այն կատարվում է պլաստիկ վիրաբույժների կողմից:
Ականջախեցին հնարավոր է վերականգնել թե՛ սեփական աճառային հյուսվածքներով, թե՛ իմպլանտների միջոցով: Սեփական հյուսվածքներով վերականգնման ժամանակ հիմնականում կիրառվում են կողաճառները: Վերականգնման տարբերակները ընտրվում են՝ ելնելով յուրաքանչյուր պացիենտի դեֆորմացիայի և հյուսվածքների առանձնահատկություններից:
Հիվանդի առողջության և էսթետիկ արդյունքի կանխատեսումը կախված է հիվանդության ծանրությունից և բուժումը սկսելու տարիքից:
Միկրօտիայի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ ՝ (010) 20.59.90 հեռախոսահամարով: