Մազերի փոխպատվաստում
Ինչպես առողջությունը և երիտասարդությունը, այնպես էլ գեղեցիկ մազերի առկայությունը մենք համարում ենք սովորական երևույթ, քանի դեռ չենք կորցնում դրանք: Այդ խնդրին բախվելուց հետո սկսոփւմ ենք տարբեր մեթոդներով վերականգնել մեր գեղեցիկ մազերը, սակայն ոչ միշտ է հաջողվում։ Այժմ գոյություն ունի մի մեթոդ՝ մազերի փոխպատվաստում, որի միջոցով ճաղատության դեպքում վերականգնվում է մազածածկույթը, իսկ նոսր լինելու դեպքում դառնում ավելի խիտ։
Ինչպե՞ս է դա տեղի ունենում
Մազերի փոխպատվաստման վիրահատության ընթացքում առավել խիտ մազածածկույթով դոնոր շրջաններից մազերը հեռացվում են և փոխպատվաստվում մազածածկից զուրկ կամ նոսր մազածածկով ռեցիպիենտ շրջանները: ԱՄՆ- ում մազերի փոխպատվաստման վիրահատություններն իրականացվել են սկսած 1950թ-ից, բայց վիրահատության տեխնիկան վերջին տարիներին զգալիորեն փոփոխվել է:
Նման վիրահատությունը հիմնականում իրականացվում է տեղային անզգայացման կիրառմամբ:
Մազերի փոխպատվաստման մեթոդները
- մազերի փոխպատվաստում (տրանսպլանտացիա) մասնիկներով, FUT մեթոդ (Follicular Unit Transplantation)
- մազային ֆոլիկուլների կետային փոխպատվաստում, FUE մեթոդ (Folicullar Unit Extraction)
Դրանից հետո մասնագետների խումբը կտրած մաշկի շերտը բաժանում է մանր մասերի, որոնք պարունակում են 1-4 մազ: Հետագայում հատված մաշկի կտորները իմպլանտացվում են ճաղատ շրջանի մաշկում՝ նախօրոք բացված անցքերի մեջ:
FUE մեթոդի ժամանակ փոխպատվաստվող մազերը դոնոր շրջանից վերցնումեն շախմատային կարգով, որպեսզի դոնոր հատվածում արտահայտված նոսրացման ջրջաններ չստացվեն: FUE դեպքում դոնոր հատվածից փոխպատվաստվող մազերը ստանում են մեկ կամ երկու մազային ֆոլիկուլների տեսքով:
Մազերը վերցնում են հատուկ սնամեջ ասեղների (punch) միջոցով, որոնց ներքին տրամագիծը տատանվում է 0,5-ից մինչև 1,5 մմ: FUE-ն հաճախ անվանում են առանց կարի մեթոդ, քանի որ դրա կիրառման ժամանակ դոնոր շրջանից չի հատվում մաշկի շերտ և հետևաբար հետվիրահատական սպիեր չեն մնում: Այս մեթոդի ժամանակ նույնպես վերցված մազերը տեղափոխվում են անհրաժեշտ ռեցիպիենտ շրջանի մաշկում նախօրոք բացված անցքերի մեջ:
Մազերի փոխպատվաստման արդյունքները կարելի է գնահատել վիրահատությունից 6-ից 9 ամիս հետո միայն: Ցանկալի արդյունքի հասնելու համար երբեմն անհրաժեշտ է լինում կատարել վիրահատության ևս մեկ պրոցեդուրա: