Ուշադիր եղեք մաշկի նկատմամբ

մաշկի պիգմենտացված բծեր

Յուրաքանչյուր ոք՝ կին, թե տղամարդ, ցանկանում է գեղեցիկ և առողջ մաշկ ունենալ իր ողջ կյանքի ընթացքում: Բայց այդ երազանքի ճանապարհին հաճախ հանդիպում են այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են՝ սեբորեիկ կերատոզի պիգմենտացված բծերը:
Կերատոզը մաշկային հիվանդությունների մի ամբողջ խումբ է, որը բնութագրվում է մեկ ընդհանուր ախտանիշով` մաշկի ամենամակերեսային եղջերային շերտի հաստացումով: Կերատոզի ամենատարածված տեսակներից մեկը սեբորեիկ կերատոզն է:

մաշկի կերատոզ

Ի՞նչ է սեբորեիկ կերատոզը

Սեբորեիկ կերատոզը հատկանշվում է մաշկի վրա նորագոյացությունների բարորակ բնույթով: Քառասունից բարձր տարիքի շատ մարդիկ ունեն սեբորեիկ կերատոզի որոշ դրսևորումներ: Ամենից հաճախ դրանք մաշկի վրա փոքր բծեր են, որոնք կարող են լինել մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր:

սեբորեիկ կերատոզ

Այս նորագոյացությունների գույնը կարող է տատանվել մարմնագույնից մինչև սև,սակայն  առավել հաճախ հանդիպում են շագանակագույնի տարբեր երանգներով: Նրանք կարող են տարբեր մակերես ունենալ ՝ լինել հարթ կամ արտահայտված, բարձրանալ մաշկի մակերևույթից:

արտահայտված կերատոզ

կերատոզ աչքերի շուրջը

Սեբորեիկ կերատոզը կարող է տեղակայվել դեմքին, պարանոցին, կրծքավանդակին և մարմնի այլ մասերին: Չեն ախտահարվում միայն ձեռքի ափերը և ներբանները:

կերատոզ պարանոցին

կերատոզ մեջքին

Ռիսկի գործոնները ներառում են`
  • Տարիքը` 40 և ավել:
  • Ընտանիքի անդամների որևիցե մեկի մոտ սեբորեիկ կերատոզի առկայությունը:
  • Երկարատև և հաճախակի արևային ճառագայթների ազդեցությունը:

Սեբորեիկ կերատոզը բուժում է պահանջում, երբ նորագոյացությունները սկսում են խանգարել ցանկացած ամենօրյա գործողությունների կատարմանը և երբ սեբորեիկ կերատոզի օջախները գրգռվում են, բորբոքվում կամ աղավաղում են արտաքին տեսքը:
Այլ դեպքերում սեբորեիկ կերատոզը զգալի անհարմարություններ չի պատճառում: Անհրաժեշտ է դիմել բժշկի այն դեպքերում, երբ նորագոյացությունը արագ աճում է, փոխում է արտաքին տեսքը կամ գույնը, սկսում է արյունահոսել:


Կերատոզի օջախների հեռացումը

Սեբորեիկ կերատոզի օջախները կարելի է հեռացնել: Դրա համար կարող են կիրառվել մի քանի մեթոդներ:
  •   Կրիոթերապիան: Հեղուկ ազոտի միջոցով մակերեսային փոքր նորագոյացությունների հեռացումը

կերոատոզի հեռացում

  • Կյուրետաժի կամ էլեկտրոկաուտերիզացիայի միջոցով գոյացության այրումը և հեռացումը:

կերատոզի այրում

կերատոզի այրում

  • Լազերի կիրառումը:

կիրատոզի լազերային հեռացում

կերատոզի հեռացումը լազերով

      Վիրաբուժական եղանակով նորագոյացության հատումը:

կերատոզի վիրաբուժական հեռացում

կերատոզի բուժում

      Քիմիական փիլինգը եռքլորքացախաթթվով, որը բավականին էֆեկտիվ է լինում փոքր և մակերեսային գոյացությունների դեպքում:

կերատոզի բուժում պիլինգով

Մանրամասն տեղեկությունների  համար  կարող եք կապ հաստատել մեզ հետ տվյալ հեռախոսահամարով (010) 20.59.90: