Ի՞նչ է լիպոման
Լիպոմաները ճարպային հյուսվածքից առաջացող բարորակ նորագոյացություններ են: Դրանք հաճախ առաջանում են ենթամաշկային ճարպային հյուսվածքում, սակայն կարող են նաև ձևավորվել ներքին օրգաններում, որոնցում առկա է ճարպային հյուսվածք:
-
գենետիկ նախատրամադրվածությունը
-
ճարպային նյութափոխանակության խանգարումը
Լիպոմաների տեսակները
Շոշափելիս մակերեսային լիպոմաները միջին խտության, հաճախ անցավ գոյացություններ են: Եթե լիպոման կազմված է միայն ճարպից, ապա այն փափուկ է: Որքան ավելի շատ է նրա կազմում շարակցական հյուսվածքը, այնքան լիպոման ավելի ամուր է լինում: Լիպոմաները շրջակա հյուսվածքներին ամուր սերտաճած չեն, լինում են նաև շարժուն: Լիպոմայի չափսը կարող է լինել նվազագույն՝ 1- 2 սմ - ից մինչև հսկա՝ 15-20 սմ:
Լիպոման կարող է լինել մեկ կամ մի քանի գոյացությունների տեսքով
Ժամանակի ընթացքում լիպոման մեծանում է, կարող է սեղմել նյարդերը և արյան անոթները: Եթե լիպոման գտնվում է հագուստով սեղմման հատվածներում, օրինակ՝ պարանոցի կամ անութափոսի շրջակայքում, ապա այն կարող է ցավ առաջացնել կամ բորբոքվել:
Լիպոմայի բուժումը վիրաբուժական է: Կան տարբեր մեթոդներ: Բժիշկը ընտրում է համապատասխան վիրահատական եղանակը՝ հիմնվելով ուռուցքի չափսերի ու գտնվելու վայրի վրա: Հաշվի են առնվում նաև լիպոմայի ու շրջակա հյուսվածքների ներքին կառուցվածքի առանձնահատկությունները:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կապվեք մեզ հետ (010) 20.59.90 հեռախոսահամարով: