Կրծքերի մեծացում․ ի՞նչ ընտրել` լիպոֆիլինգ, թե իմպլանտներ

Ներկայումս կրծքերի մեծացումն ամենատարածված պլաստիկ վիրահատություններից մեկն է: Մամոպլաստիկա իրականացնելու ցանկություն են ունենում այն կանայք և աղջիկները, ովքեր ինչ-ինչ պատճառներով դժգոհ են իրենց բնական կրծքի տեսքից:
Լիպոֆիլինգի և իմպլանտների միջոցով կրծքագեղձերի մեծացման երկու մեթոդներն էլ բավականին արդյունավետ են, բայց դրանցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումները և կատարման առանձնահատկությունները:

 

Ինչու՞ ընտրել լիպոֆիլինգը

Բրավա համակարգ

Կրծքագեղձերի լիպոֆիլինգը ներկայումս իրականացվում է BRAVA համակարգի (BRAVA external expander) կիրառմամբ, ինչը թույլ է տալիս բարձրացնել վիրահատության էֆեկտիվությունը: BRAVA համակարգը 1999թ-ին հայտնագործել է հայազգի պլաստիկ վիրաբույժ Ռոջեր Խուրին:
BRAVA համակարգը կազմված է 2 հիմնական մասերից՝ տեղադրվող սիլիկոնային թասիկներից (կրծքկալ) և մեխանիկական սարքից, որը օդն արտամղում է թասիկների միջից և ապահովում է կրծքագեղձի վակուումային ձգում:
Մեթոդի նպատակը ապագա կրծքագեղձի ձևավորումն է և ամենակարևորը՝ դրանում անոթավորման բարելավումը, ինչը մեծացնում է լիպոֆիլինգի ժամանակ ներարկված ճարպի ապրելիությունը: 

 

                                                           կրծքագեղձի տեսքըկրծքագեղձի լիպոֆիլինգ

Կրծքագեղձերի լիպոֆիլինգի առավելությունն այն է, որ օրգանիզմում օտար մարմին չի տեղադրվում: Սեփական ճարպը լիովին համատեղելի է կրծքագեղձի հյուսվածքների հետ և չի կարող առաջացնել մերժման կամ ալերգիկ ռեակցիաներ և միաժամանակ հնարավոր է լինում շտկել մարմնի այլ հատվածները լիպոսակցիայի արդյունքում: Բայց լիպոֆիլինգի ընթացքում ներարկված ճարպի մի մասը ներծծվում է, և բավարար արդյունք ստանալու համար անհրաժեշտ է լինում պրոցեդուրան կրկնել մի քանի անգամ: Այս պրոցեդուրան հնարավոր չէ կատարել շատ նիհար կազմվածքով մարդկանց դեպքում, քանի որ BRAVA համակարգը երկարատև կրելու անհրաժեշտություն է լինում, ինչը կարող է անհարմարավետ լինել:

Իսկ ո՞րն է իմպլանտների առավելությունը

                                                                  կրծքագեղձի մեծացում իմպլանտների տեղադրում

Այսօր էնդոպրոթեզավորումը շարունակում է մնալ կրծքագեղձերի մեծացման ամենաարդյունավետ մեթոդը: Այն ապահովում է կայուն արդյունք, որը երևում է անմիջապես վիրահատությունից հետո: Կրծքագեղձերի իմպլանտները ցմահ երաշխիք ունեն, չափերով չեն փոքրանում: Իմպլանտները թույլ են տալիս ստանալ ցանկացած չափի և ձևի կուրծք՝ կախված ընտրվող էնդոպրոթեզներից: Ժամանակակից իմպլանտներն անվտանգ են, ունեն փոքր զանգված և բնական տեսք: Այնուամենայնիվ, իմպլանտներն օրգանիզմում օտար մարմին են և կարող են մերժման ռեակցիա առաջացնել: Ժամանակի ընթացքում իմպլանտների շուրջը կարող է կոպիտ սպիական թաղանթ ձևավորվել, ինչը կհանգեցնի ցավերի առաջացման:
Կրծքագեղձերի մեծացման այս երկու մեթոդներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Թե դրանցից որը իդեալականորեն կհամապատասխանի պացիենտին, կարող է որոշել բժիշկը՝ վերջնական ընտրության իրավունքը թողնելով կնոջը:

Ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կապվեք մեզ հետ այս հեռախոսահամարով՝ (010) 20․59․90: