Կզակի դեֆեկտների շտկում

գեղեցիկ կզակ

   Գոյություն ունեն  գեղեցկության տարբեր չափանիշներ։ Սովորաբար գեղեցիկ են համարվում արտահայտիչ աչքերը, ուղիղ քիթը, հաստ շրթունքները և բարձր ճակատը: Բայց հաճախ այնպես է լինում, որ նման հատկանիշներով դեմքն անշուք է թվում: Նման դեպքերում դեմքը զուրկ է լինում համաչափությունից, արտահայտիչ գծերից:

կզակի դեֆեկտներ կզակի դեֆեկտների շտկում

   Դեմքի արտաքին տեսքը կախված է ոչ միայն աչքերի, ճակատի և այտոսկրերի, այլև ստորին ծնոտի տեսքից: Նրա ուրվագծերը ձևավորվում են կզակի հաշվին: 
  Ահա թե ինչու կզակի շրջանի տարիքային փոփոխությունները կամ բնածին բնույթի թերությունները կարող են զգալիորեն փչացնել ընդհանուր դիմագծերը:
 

կզակի թերություններ

   Մենտոպլաստիկան պլաստիկ վիրահատություն է, որը թույլ է տալիս շտկել ստորին ծնոտի թերությունները։  Իսկ գենիոպլաստիկան կզակի պլաստիկ վիրահատությունն է: Այս վիրահատական միջամտությունների հիմնական նպատակն էսթետիկ դեֆեկտի նվազեցումը կամ վերացումն է: Այսօր մենք կքննարկենք կզակի չափերի մեծացմանն (augmentation genioplasty) ուղղված միջամտությունները:
   Ինչպես այլ վիրահատական միջամտությունները, կզակը մեծացնող (աուգմենտացիոն) գենիոպլաստիկան նույնպես ունի անցկացման ցուցումներ, որոնք որոշվում են բժշկի և պացիենտի համատեղ քննարկման արդյունքում: Այս վիրահատությունը լավագույն մեթոդն է այն մարդկանց համար, որոնք ունեն կզակի դեֆեկտ, որը կարող է լինել շատ փոքր կամ թեքված:

կզակի ուղղում

կզակ

  Աուգմենտացիոն գենիոպլաստիկան կարող է իրականացվել տարբեր մեթոդներով: Նրանցից յուրաքանչյուրը որոշվում է պացիենտի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո և համապատասխանեցվում է պացիենտի ցանկություններին: Կզակի մեծացումը կարող է իրականացվել իմպլանտների միջոցով: Իմպլանտացիոն մեթոդիկայի էությունը բիոհամատեղելի իմպլանտների տեղադրումն է պացիենտի թերզարգացած կզակոսրի մակերեսին՝ փափուկ հյուսվածքների տակ: Իմպլանտների ընտրությունը կատարվում է դեմքի կմախքի կառուցվածքին համապատասխան:

կզակոսկր

գենիոպլաստիկա

մենտոպլաստիկա

կզակի մեծացում

Աուգմենտացիոն գենիոպլաստիկայի մեկ այլ մեթոդներից է լիպոֆիլինգը, որի ժամանակ կզակի մեծացումն իրականացվում է պացիենտի սեփական ճարպի միջոցով:

կզակի չափերի մեծացում

 Կզակի չափերի մեծացմանն ուղղված վիրահատական մյուս մեթոդներից է «սահող» կամ ոսկրային գենիոպլաստիկան: Ոսկրային տեխնիկայի էությունը կզակոսկրի մի հատվածի հատումն է և դրա տեղաշարժը դեպի առաջ:

կզակի դեֆեկտների ուղղում

   Հետագայում առանձնացված ոսկրային հատվածն ամրացվում է իր տեղում հատուկ պտուտակների միջոցով: Նմանատիպ վիրահատությունը բավականին արդյունավետ է, բայց հիմնականում կիրառվում է առավել ծավալուն դեֆորմացիաների շտկման համար:
   Ստորին ծնոտի շտկումը կարող է ուղեկցվել կզակի մեծացումով և Բիշի ճարպային բարձիկների հեռացումով, ինչը առավել արտահայտիչ կդարձնի այտոսկրերը: Միաժամանակ կարող է իրականացվել ստործնոտայինհատվածի լիպոսակցիա: Այս վիրահատությունները թույլ են տալիս ձգել կզակի տակ կախված մաշկը և կզակ-այտային անկյան գեղեցիկ անցումային գիծ են ստեղծում:

ստորին ծնոտի շտկում


Իսկ ինչ վերաբերում է կզակի մեծացման ոչ վիրահատական մեթոդներին, ապա իհարկե անհրաժեշտ է նշել նաև հիալուրոնաթթվի հիմքով ֆիլլերների կիրառումը: Ֆիլլերների ներարկումները ցուցված են, եթե կզակը քիչ ծավալի դեֆեկտ ունի: Ֆիլլերը այս դեպքում ներարկվում է խորը հյուսվածքների մեջ, ինչն էլ անհրաժեշտ ծավալ է հաղորդում կզակին: Արդյունքում էլ ստեղծվում է դեմքի անհրաժեշտ ուրվագիծը:
 

կզակի վիրահատություն

կզակի գեղեցկացում

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ  (010) 20.59.90 հեռախոսահամարով։