Դիմագծերի համաչափություն և կզակի վիրահատություն
Կզակի ձևը մեծ ազդեցություն ունի դեմքի և պարանոցի շրջանի ընդհանուր ընկալման վրա: Բարելավելով կզակի տեսքը` կարելի է անսպասելի փոփոխություններ ակնկալել:
Գենիոպլաստիկան (կամ մենտոպլաստիկան) կզակի վիրաբուժական ուղղումն է, որը թույլ է տալիս բարելավել դրա ձևը, չափը, համաչափությունը և վերացնել դեմքի այս հատվածի բնածին թերությունները:
Ռեդուկցիոն մենտոպլաստիկան իրականացվում է կզակի դեֆորմացիան շտկելու համար, ինչն առաջացել է օրինակ՝ ստորին ծնոտի զարգացման անոմալիաների պատճառով: Երբեմն կզակի ոսկրը առավել արտահայտիչ է զարգանում դեմքի մի կողմում, ինչը հանգեցնում է նրա ասիմետրիկության: Երբեմն կզակոսկրն ամբողջությամբ է առավել արտահայիչ արտացցվում, ինչն այն դարձնում է անհամաչափ դեմքի մյուս մասերին:
Վիրահատության ընթացքում վիրաբույժը վերարտադրում է կզակի անատոմիական ճիշտ ուրվագծերը՝ հաշվի առնելով դիմային կմախքի անհատական հատկանիշները: Վիրահատության հիմնական նպատակը ոչ միայն դեֆորմացիաների և կոսմետիկ թերությունների վերացնելն է, այլև դեմքի ու կզակի շրջանի միջև ներդաշնակությունը վերականգնելը:
Մաշկի վրա տեսանելի սպիեր չեն մնում, քանի որ մենտոպլաստիկան իրականացվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի միջով: Որպես ալտերնատիվ տարբերակ` վիրահատական կտրվածքը կարող է կատարվել նաև մաշկի մակերեսին՝ օգտագործելով կզակի տակ գտնվող բնական ծալքը:
Քանի որ պլաստիկ վիրահատության հիմնական նպատակը դեմքի գեղեցիկ և ներդաշնակ համամասնությունների ստեղծումն է, մենտոպլաստիկան կարող է կատարվել ռինոպլաստիկայի, այտերի շրջանի պլաստիկայի հետ միաժամանակ: Ըստ ցուցումների՝ միաժամանակ հնարավոր է իրականացնել ստործնոտային հավելյալ ճարպի կուտակման ուղղում լիպոսակցիայի միջոցով, կատարել դեմքի և պարանոցի ստորին երրորդի երիտասարդացում:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ (010)-20.59.90 հեռախոսահամարով։