Գեղեցիկ կուրծք՝ երջանիկ կին
Մամոպլաստիկայի ամենաբարդ և լուրջ տեսակի վիրահատություններից են մեկ կամ երկու կրծքագեղձերի հեռացումից հետո վերականգնողական վիրահատությունները:
Միևնույն ժամանակ նման վիրահատության հիմնական նպատակը կրծքագեղձի էսթետիկ տեսքը վերականգնելն է: Այդ նպատակով լուծվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ կրծքագեղձի ծավալի, մաշկի ծավալի վերականգնումը, էսթետիկորեն ճիշտ ձևի ստեղծումը, պտուկ-արեոլար կոմպլեքսի վերականգնումը, սիմետրիայի վերականգնումը:
Մամոպլաստիկայի այլ տեսակներից են կրծքագեղձերի փոքրացումը, ձգումը կամ դրանց ծավալի մեծացումը:
Ռեդուկցիոն մամոպլաստիկա
Վիրաբուժական միջամտությունը, որն ուղղված է կրծքագեղձերի ծավալի փոքրացմանը, կոչվում է ռեդուկցիոն մամոպլաստիկա: Չափազանց մեծ կրծքագեղձերի պատճառով առաջանում է մկանների լարվածություն, և կանայք հաճախ ունենում են մեջքի, պարանոցի և ուսերի շրջանի ցավեր: Կարելի է նաև նշել մաշկի գրգռումը, կարմրածությունն ու բորբոքումը ծալքերի հատվածում: Այս վիրահատությունն իրականացնելու մի քանի եղանակներ կան:
Համարվում է, որ ռեդուկցիոն մամոպլաստիկան կրծքագեղձերի էսթետիկ վիրահատություններից ամենաաշխատատար և բարդ վիրահատությունն է, որն իրականացնելու համար վիրաբույժներից մեծ փորձ է պահանջվում:
Մաստոպեքսիա վիրահատություն
Կրծքագեղձի պլաստիկ վիրահատությունը, որն ուղղված է կրծքագեղձի ձգմանը և վեր բարձրացմանը, կոչվում է մաստոպեքսիա: Կնոջ կյանքի ընթացքում կրծքագեղձերի ծավալը մշտապես փոփոխվում է, տարիքի հետ կապված հյուսվածքի փոփոխություններ են տեղի ունենում, կրծքագեղձերի ձևը փոխվում է հատկապես հղիությունից և լակտացիայից հետո: Այս ամենի արդյունքում հատկապես հաճախ կրծքագեղձերի մաշկը կորցնում է էլաստիկությունը և կրծքագեղձերը կախվում են:
Մաստոպեքսիայի ծավալը կախված է կրծքագեղձերի իջեցման աստիճանից: Մաստոպեքսիայի ժամանակ հեռացվում է հավելյալ, թորշոմած մաշկը, հյուսվածքները տեղափոխվում են, վերաբաշխվում ևամրացվում են նոր՝ ավելի բարձր դիրքում: Սա ստեղծում է կրծքագեղձերի էսթետիկորեն գրավիչ ուրվագծեր, պտուկը և արեոլան վերադառնում են նորմալ դիրքի:
Աուգմենտացիոն մամոպլաստիկա
Աուգմենտացիոն մամոպլաստիկան կրծքագեղձերի ծավալի մեծացման նպատակով իրականացվող վիրահատություն է: Դա իրականացվում է կրծքագեղձերի պրոթեզավորման միջոցով:
Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս արտադրել իմպլանտներ, որոնք հնարավորինս նման են իրական կրծքագեղձի և համապատասխանում են կրծքավանդակի կառուցվածքային առանձնահատկություններին: Իմպլանտներն ընտրվում են պլաստիկ վիրաբույժի կողմից անհատականորեն՝ հաշվի առնելով պացիենտի մարմնի ձևի ներդաշնակությունը և համամասնությունները:
Կրծքագեղձերի էնդոպրոթեզները լինում են կլոր և կաթիլաձև: Նրանց արտաքին թաղանթը պատրաստված է քիմիապես ոչ ակտիվ, կայուն և բարձր որակի բժշկական սիլիկոնից: Ներսում գտնվող գելը կրծքին հաղորդում է բնական փափկությունը և չի արտահոսում, նույնիսկ եթե վնասվում է արտաքին թաղանթը:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք կապվել մեզ հետ տվյալ հեռախոսահամարով (010)20.59.90: