Կրծքագեղձերի իջեցումը (պտոզը) բնական գործընթաց է, որին ենթակարկվում է կնոջ կուրծքն իր ողջ կյանքի ընթացքում:
Կրծքագեղձերի կախվածության առաջացման հիմնական պատճառներն են՝ հղիությունը, կրծքով կերակրումը, քաշի կտրուկ փոփոխությունները, տարիքային փոփոխությունները և ցանկացած պատճառները, որոնց դեպքում հյուսվածքները կորցնում են առաձգականությունը:
Կրծքագեղձերի պտոզի առկայության մասին խոսում են այն դեպքում, երբ պտուկը իջնում է ստորկրծքային ծալքի մակարդակից ներքև: Այս պարագայում` կրծքերի նորմալ կամ փոքր չափի դեպքում, կարող է իրականացվել կրծքագեղձերի ձգում-մաստոպեքսիա:
Կրծքագեղձի ձգման վիրահատությունը
Մաստոպեքսիան պլաստիկ վիրահատություն է, որն իրականացվում է կախված կրծքագեղձերի ձևափոխման և վեր ձգման նպատակով, ինչի արդյունքում դրանք առավել երիտասարդ և էսթետիկ տեսք են ստանում: Վիրահատության ընթացքում հեռացվում է կրծքերի հավելյալ մաշկը, երբեմն նաև կրծքագեղձի հավելյալ հյուսվածքը, և կրծքերը բարձրացվում են ավելի բարձր մակարդակի: Բացի դրանից, պտուկը և արեոլան նույնպես կարող են բարձրացվել և ձևափոխվել՝ առավել բնական արդյունք ստանալու համար:
Կրծքագեղձի ձգման եղանակները
Առկա են մաստոպեքսիայի տարբեր մեթոդիկաներ, որոնք ներկայումս կարող են կիրառվել: Օպտիմալ կորեկցիայի համար մեթոդի ընտրությունը իրականացնում է բժիշկը:Հիմնականում վիրահատության տարբերակը կախված է կրծքագեղձերի պտոզի աստիճանից: Մաստոպեքսիայի ամենապարզ մեթոդը պտուկ-արեոլար կոմպլեքսի տեղափոխումն է առավել բարձր դիրքի: Ավելի բարդ դեպքերում իրականացվում է ծավալուն միջամտություն կամ կատարվում է մաստոպեքսիայի համադրում մամոպլաստիկայի այլ տարբերակների հետ:
Կրծքագեղձերի ձգումը կարող է իրականացվել դրանց վերջնական ձևավորումից հետո և ամբողջ կյանքի ընթացքում: Վիրահատությունից հետո հղիությունը և կրծքով կերակրումը հնարավոր է, բայց ցանկալի է, որ վիրահատությունից հետո այլևս հղիություններ չպլանավորվեն: Պատճառը հղիության ընթացքում տեղի ունեցող կրծքագեղձերի բնական փոփոխություններն են, որոնց պատճառով իրականացված վիրահատության արդյունքները կարող են վատանալ: Այս դեպքում կրծքագեղձերը կարող են վերադառնալ նույն կախված վիճակին, ինչպիսին եղել են մինչ վիրահատությունը:
Մինչև վիրահատությունը նույնչափ կարևոր է նաև քաշի կարգավորումը: Եթե պլանավորվում է քաշի արտահայտված նվազեցում, ապա խորհուրդ է տրվում նիհարել մինչև ցանկալի քաշը և հետո կատարել կրքագեղձերի ձգման վիրահատություն:
Ցանկացած պլաստիկ վիրահատություն առաջնահերթ ուղղում է արտաքին անցանկալի թերությունները: Սակայն կրծքագեղձի ձգումը ոչ միայն օգնում է վերադարձնել նախկին գեղեցկությունը, այլ նաև զգալիորեն բարելավում է կանանց կյանքի որակը:
Վիրահատության մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ՝ կապ հաստատելով մեզ հետ (010) 20.59.90 հեռախոսահամարով: