Կրծքագեղձերի փոքրացում

կրծքագեղձի փոքրացում

Եթե կանանց մի մասը ցանկանում է մեծացնել կրծքերը, ապա մեկ ուրիշները պարզապես երազում են դրանք ավելի փոքր դարձնել:
Հաճախ մեծ կրծքերը ավելի շատ դժվարություններ են առաջացնում, քան ուրախություն: Դրանք զգալի անհարմարություն են պատճառում կնոջը՝ սկսած ֆիզիկական կամ հոգեբանական անհարմարությունից և վերջացրած առողջական խնդիրներով:

մեծ կրծքեր

Խոշոր և ծանր կուրծքը ժամանակի ընթացքում կախվում է և հանգեցնում  ողնաշարի դեֆորմացիայի, նպաստում է մարմնի առանցքի շեղմանը և բերում է սկոլիոզի ու օստեոխոնդրոզի առաջացմանը: Սա կարող է ուղեկցվել հաճախակի գլխացավերով, պարանոցի և մեջքի ցավերով, քնի և շնչառության խանգարումներով:

 մեջքի ցավ

 

Փոքրացնող մամոպլաստիկա

Այս խնդիրների լուծմանը օգնում է ռեդուկցիոն (փոքրացնող) մամոպլաստիկան: Սա վիրահատություն է, որի նպատակն է նվազեցնել կրծքագեղձերի ծավալը, շտկել դրանց ձևը և վերացնել կախվածությունը:
Եվրոպական որոշ երկրներում և ԱՄՆ-ում ռեդուկցիոն մամոպլաստիկան ընդգրկված է առողջության ապահովագրման համակարգում, քանի որ այն հիմնականում կատարվում է բժշկական ցուցումներով:

 

կրծքագեղձի փոքրացում

Ռեդուկցիոն մամոպլաստիկայի ժամանակ հեռացվում է կրծքագեղձի հյուսվածքի հավելյալ ծավալը և իրականացվում է պտուկ-արեոլար կոմպլեքսի տեղափոխում ավելի բարձր դիրքի: Այս վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում:
Վիրահատությունից հետո՝ սկզբնական շրջանում, կարող են նկատվել կրծքերի հյուսվածքի այտուց, կապտուկներ, կրծքերի ցավոտություն: Որպես կանոն, այս ախտանշանները երկարատև չեն լինում: Հետվիրահատական սպիերն էլ ժամանակի ընթացքում աստիճանաբար դառնում են աննկատելի:

 

կրծքագեղձի փոքրացման վիրահատություն

Ընդհանուր առմամբ, կրծքերի փոքրացումը կատարվում է առողջական վիճակի բարելավման նպատակներով և ունի բժշկական ցուցումներ: Պացիենտները անմիջապես թեթևացում են զգում, անցնում են մեջքի ցավերը, ստորկրծքային հատվածի մաշկի գրգռումը վերանում է, դադարում են տանջանքները կապված ներքնազգեստի և հագուստի ընտրության հետ, իսկ տրամադրությունը և ինքնագնահատականը լավանում են:

կրծքագեղձերի փոքրացման վիրահատություն

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք կապվել մեզ հետ տվյալ հեռախոսահամարով (010) 20.59.90: