Ի՞նչ է հեմանգիոման. տեսակներն ու բուժումը

Երեխաները ծնողների կյանքի շարունակությունն են: Նրանք, անշուշտ, իրենց վրա են կենտրոնացնում ծնողների ամբողջ ուշադրությունը և ցանկացած հարց, ինչը վերաբերվում է փոքրիկներին, ծնողների կողմից ընկալվում է որպես հույժ կարևոր, հատկապես, երբ խոսքը հիվադությունների մասին է: Բնականաբար, որոշ հիվանդությունների զարգացումը շատ տարածված չէ, բայց ավելի լավ է իմանալ նրանց մասին, քան մտածել, թե ինչ է տեղի ունենում սիրելի փոքրիկի հետ:
Երեխաների հիվանդություններից մեկը, որը հնարավոր չէ չնկատել՝ հեմանգիոման է: Այս հիվանդությունը ի հայտ է գալիս մաշկի վրա, այդ իսկ պատճառով երեխայի խնամքի ընթացքում անհնար է այն չտեսնել:

 

հեմանգիոմա

Ի՞նչ է հեմանգիոման

Առաջին հարցը, որ մտահոգում է ծնողներին. ի՞նչ է հեմանգիոման:  Հեմանգիոման բարորակ նորագոյացություն է, որը կազմված է լայնացած մազանոթների խիտ կուտակումներից:

 

հեմանգիոմա

Հեմանգիոմաները բավական հաճախ են հանդիպում: Ընդ որում, աղջիկները երկու անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղաները: Հեմանգիոմաները նորածինների մոտ առավել հաճախ հանդիպող նորագոյացություններ են:
Հեմանգիոմաները  կարող են լինել ինչպես մաշկում, այնպես էլ ներքին օրգաններում: Դրանք առավել հաճախ տեղակայվում են դեմքին, գլխին և կրծքավանդակի վերին հատվածներում: Կարող են լինել նաև ծայրանդամներին:

 

հեմանգիոմա վզի վրա

հեմանգիոմիա ձեռքին

Մաշկի մակերեսային շերտերում տեղակայվելիս նրանք սովորաբար երևում են փոքր, կարմիր քերծվածքների կամ բշտիկների տեսքով: Աճին զուգընթաց, նրանք դառնում են գորշ - կարմիր գույնի: Մաշկի հեմանգիոմաները երբեմն կոչվում են մորենման հեմանգիոմաներ՝ բնորոշ տեսքի պատճառով: Մաշկի առավել խորը շերտերում տեղակայվելիս դրանք անգույն են լինում և արտահայտվում են հիմնականում, որպես մաշկի արտափքված գոյացություն: 

հեմանգիոմա բշտիկի տեսքով

հեմանգիոմա այտի վրա

Նորածինների հեմանգիոմաները բնորոշվում են արագ աճով, որին հաճախ հաջորդում է դրանց հետզարգացումը: Հեմանգիոմաների առավել ակտիվ աճը դիտվում է երեխայի 4-6 ամսական հասակում, որից հետո դիտվում է աճի համեմատական կանգ:  5-7 տարեկան հասակում 50% դեպքերում հեմանգիոմաները ամբողջությամբ անհետանում են: 

հեմանգիոմայի հետաճ

Որպես կանոն, հեմանգիոմաները իրենց հանդեպ գերուշադրություն չեն պահանջում, սակայն դրանք պետք է վերահսկվեն:

Հեմանգիոմայի վերահսկողությունը

Եթե ​​նորագոյացության աճը համամասնական է երեխայի աճին, ապա այն ավտանգ է: Նման գոյացությունը միայն կոսմետիկ թերություն է, որը մեծ հավանականությամբ ինքնուրույն վերանալու է: Եթե ​​հեմանգիոման սկսում է արագորեն մեծանալ, փոխում է իր գույնը, խոցոտվում է,  ապա անհապաղ պետք է այցելել բժշկի: Բացի այդ, հեմանգիոման պետք է հեռացվի, եթե այն մշտապես վնասվում է, քանի որ դա կարող է արյունահոսության պատճառ հանդիսանալ: Հեռացման են ենթակա նաև տեսողությանը, լսողությանը  կամ նորմալ կենսագործունեությանը խանգարող հեմանգիոմաները:

 

հեմանգիոմա աչքի վրա հսկայական հեմանգիոմա

Կլինիկապես արտահայտված հեմանգիոմաների բուժման տարբերակները ներառում են դեղորայքային կոնսերվատիվ բուժումը, լազերային վիրաբուժությունը և վիրաբուժական եղանակով հեռացումը:

 


 

  Դեղորայքային կոնսերվատիվ բուժում

հեմանգիոմայի դեղորայքային բուժում

հեմանգիոմայի դեղորայքային բուժում

  Լազերային վիրաբուժություն

հեմանգիոմայի լազերային բուժում

հեմանգիոմայի լազերային բուժում

 Վիրաբուժական հեռացում

հեմանգիոմայի վիրահատական հեռացում

հեմանգիոմայի վիրահատական հեռացում

Մանրամասն տեղեկությունների  համար կարող եք կապվել մեզ հետ (010) 20.59.90 հեռախոսահամարով: