Մազաթափություն և դրա պատճառները

մազաթափություն

Մազաթափությունը մազերի կորստի ֆիզիոլոգիական կամ պաթոլոգիական գործընթացն է: Պաթոլոգիական մազաթափությունն առաջացնում է մազածածկի նոսրացում, մազերի բացակայություն որոշ հատվածներում կամ ամբողջական ճաղատացում:

մազաթափության բուժում

Մազերի կորուստը բնական գործընթաց է: Ամեն օր մարդը կորցնում է հիսունից մինչև հարյուր մազ: Նորմայում նոր աճող և թափվող մազերի թիվը նույն մակարդակի վրա է, սակայն որոշակի պայմաններում թափվող մազերի քանակն ավելանում է: Կախված առաջացնող պատճառներից՝ մազաթափությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով: Այն կարող է լինել խիստ արտահայտված, աստիճանական,  ընդգրկել գլխի կամ ամբողջ մարմնի մազերը: Մազաթափության որոշ տեսակները հնարավոր է շտկել, իսկ մյուսները՝ ոչ: Մազաթափության ճշգրիտ պատճառը միշտ չէ, որ հնարավոր է լիովին պարզել, բայց սովորաբար այն կապված է լինում հետևյալ գործոններից մեկի կամ մի քանիսի հետ՝
  • Ժառանգականություն (Անդրոգեն ճաղատացում)
  • Հորմոնալ փոփոխություններ
  • Հիվանդություններ
  • Որոշ դեղորայքի կիրառում
  • Ինվոլյուտիվ

Անդրոգեն ժառանգական ճաղատացումը գլխի մազաթափության ամենատարածված պատճառն է, որը կարող է դրսևորվել արական  կամ իգական տիպի ճաղատացմամբ: Այն սովորաբար առաջանում է աստիճանաբար և ունենում է կանխատեսելի ընթացք: Տղամարդկանց մոտ այս տիպի մազաթափությունը կարող է սկսվել արդեն իսկ 20 տարեկանից: Մազերի կորուստը հիմնականում նկատվում է ճակատային և գագաթային հատվածներում: Կանանց մոտ նման ճաղատացումը նկատվում է հիմնականում 40 տարեկանից ոչ շուտ, իսկ մազերի կորուստն առավել նկատելի է լինում գագաթային հատվածում:

մազերի աճի վերականգնում մազերի կորուստ

Հորմոնալ փոփոխությունները և դիսբալանսը կարող են հանգեցնել ժամանակավոր մազաթափության: Դա կարող է պայմանավորված լինել հղիությամբ, ծննդաբերությամբ կամ մենոպաուզայով: Հորմոնալ փոփոխություններ առաջանում են նաև վահանաձև գեղձի ախտահարումների ժամանակ, ուստի վահանաձև գեղձի պաթոլոգիաների դեպքում նույնպես կարող է առաջանալ մազաթափություն:

ալոպեցիա

Բազմաթիվ են այնպիսի հիվանդությունները, որոնց ախտաբանական սիմպտոմներից է մազաթափությունը: Կամ էլ մազաթափությունն առաջանում է հենց հիվանդության արդյունքում: Մաշկի սնկային, բակտերիալ վարակիչ հիվանդությունները կարող են նույնչափ ախտահարել մազի ֆոլիկուլները: Աուտոիմուն խանգարումները կարող են առաջացնել օջախային կամ մարմնի ամբողջ մազածածկի կորուստ:
Օջախային մազաթափությունը կոչվում է ալոպեցիա արեատա (alopecia areata ): Սա տեղի է ունենում, երբ մարմնի իմունային համակարգը գրոհում և ոչնչացնում է մազի ֆոլիկուլները՝ առաջացնելով  մազերի անսպասելի կորուստ: Նույն մեխանիզմով է առաջանում նաև տոտալ ալոպեցիան (аlopecia universalis):



միկրոասեղային թերապիա ճաղատություն

 

Մազաթափության բուժում

Որոշ դեղորայքներ նույնպես կարող են առաջացնել արտահայտված մազաթափություն: Քաղցկեղի ժամանակ կատարվող քիմիոթերապևտիկ և ճառագայթային թերապիայի արդյունքում դիտվում է մազերի կորուստ: Արթրիտի, դեպրեսիայի, հիպերտենզիվ հիվանդության ժամանակ կիրառվող որոշ դեղամիջոցները, հակաբեղմնավորիչ հաբերը նույնպես կարող են մազաթափության պատճառ դառնալ:
Ինվոլյուտիվ մազաթափությունը բնական պրոցես է, որը կարող է առաջանալ ծերացմանը զուգընթաց:
Մազաթափության այլ պատճառներ կարող են լինել նաև սթրեսային իրավիճակները, սխալ սննդակարգը, մազածածկ հատվածի տրավմաները, կոսմետիկական միջոցները և այլն:
Մազաթափության որոշ տեսակների արդյունավետ բուժումներ առկա են: Սակայն որոշ դեպքերում մազերի կորուստը մշտական է: Այնպիսի ախտահարումները, ինչպիսիք են օջախային ալոպեցիան, երբեմն բուժում չեն պահանջում և մազերը կարող են վերականգնել առանց բուժման մեկ տարվա ընթացքում:
Մազաթափության բուժման մեջ ներառվում են դեղորայքային, կոսմետոլոգիական, վիրահատական միջոցները և լազերային թերապիան:
Մազերի աճի վերականգնման համար պլաստիկ վիրաբուժության արսենալում ներառված են այնպիսի պրոցեդուրաներ, ինչպիսիք են՝ մեզոթերապիան, միկրոասեղային թերապիան, աուտոպլազմայի ներարկումները և, իհարկե, մազերի տրանսպլանտացիայի վիրահատությունը:
Մեզոթերապիայի ժամանակ մազերի համար հատուկ դեղորայքներ են (կոկտեյլներ) ներարկվում անմիջապես մաշկի մեջ, որոնք բարելավում են արյան շրջանառությունը խնդրահարույց հատվածներում և սնուցող նյութեր են ապահովում մազերի ֆոլիկուլներին:

 

ժամանակավոր մազաթափություն

Մեզոթերապիայի և աուտոպլազմայի ներարկումների արդյունքում դադարում է մազաթափությունը, ակտիվանում է մազերի աճը, բարելավվում է նոր աճող մազերի որակը: Մաքսիմալ արդյունքի ստացման համար անհրաժեշտ է լինում իրականացնել 8-10 պրոցեդուրա:

Միկրոասեղային թերապիան մաշկի վերականգնողական և երիտասարդացման բուժման տարբերակներից է, որը լուծում է մաշկի տարբեր խնդիրներ՝ ներառյալ մազաթափությունը: Միկրոասեղային թերապիայի ժամանակ առաջացող մաշկի միկրոտրավմաները նպաստում են աճը խթանող սպիտակուցների առաջացմանը: Այդ սպիտակուցները բարելավում են մազարմատի արյան շրջանառությունը և հետևաբար, նպաստում են նոր բջիջների ձևավորմանը:

պաթոլոգիական մազաթափություն

հորմոնալ մազաթափություն

Բոլոր վերը նշված միջոցները էֆեկտիվ են այն դեպքերում, երբ մազերի բացակայության պարագայում պահպանված են մազային ֆոլիկուլները:
Մազային ֆոլիկուլների ախտահարման ժամանակ, մազածածկի վերականգնման միակ հնարավոր տարբերակը մազերի տրանսպլանտացիան է: Քանի որ շատ դեպքերում գլխի ճաղատացումն առաջանում է ճակատային և գագաթային հատվածներում, իսկ ծոծրակային շրջանի մազերը մնում են ինտակտ, դրանք հնարավոր է լինում կիրառել տրանսպլանտացիայի համար:

մազաթափություն

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապվել մեզ հետ  (010) 20.59.90 հեռախոսահամարով: