Դաստակի գանգլիոն կիստաներ. գիգրոմաներ
Գանգլիոն կիստաները արտափքված գոյացություններ են, որոնք առաջանում են դաստակի ջլերի կամ հոդերի շրջանում: Դրանք կարող են առաջանալ նաև կոճերին և ոտնաթաթերին:
Նման գանգլիոն կիստաները կոչվում են նաև գիգրոմաներ:
Կիստայի չափերը կարող են տարբեր լինել՝ սովորաբար 1-ից մինչև 5 սմ: Հիվանդության սկզբում գոյացությունը անհանգստություն չի պատճառում և ցավային զգացողություններ չի առաջացնում: Նույնիսկ կարող է լիովին աննկատելի լինել: Սակայն չափսերով մեծանալուն զուգընթաց՝ այն կարող է սեղմել շրջապատող հյուսվածքները և նյարդերը, ինչի հետևանքով առաջանում է որոշակի անհանգստություն և նույնիսկ ցավ: Ժամանակի ընթացքում մեծացած գիգրոման կարող է խոչընդոտ լինել վերջույթների բնականոն գործունեության համար:
Կիստաների առաջացման պատճառները
Դաստակի գիգրոմաների բուժումը
Այս գոյացությունների բուժման համար առաջարկվել են տարբեր եղանակներ, ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ վիրահատական: Կոնսերվատիվ եղանակներից են հակաբորբոքիչ դեղորայքների կիրառումը և կիստայի հեղուկի ասպիրացիան ներարկիչի միջոցով: Երբեմն գիգրոմայի հոդի մեջ առաջարկվում է նաև հակաբորբոքիչ ազդեցությամբ կորտիկոստերոիդ պրեպարատի ներարկում կատարել:
Նման գոյացությունները կյանքին վտանգ չեն սպառնում, բայց կարող են հանդիսանալ կոսմետիկական դեֆեկտ, իսկ դրանց՝ նյարդերին և անոթներին մոտ տեղակայումը կարող է բերել վերջույթի ֆունկցիայի խանգարման: Եթե հիվանդությունը հայտնաբերումը և մասնագիտացված բուժումն իրականացվում է ճիշտ ժամանակին, ապա կանխատեսումը բավականին բարենպաստ է:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ (010)20.59.90 հեռախոսահամարով: