Պլազմոլիֆտինգ

երիտաարդության էլիքսիր

Հյուսվածքների ռեգեներացիայի գործընթացները բնական երևույթ են, սակայն տարիքին զուգընթաց նրանք դանդաղում են և լիարժեք չեն գործում: Չնայած այս ամենին՝ մենք կարող ենք օգնել վերականգնել հյուսվածքների ռեգեներացիայի ուժը: Առաջին անգամ 70-ական թվականներին այդ նպատակով օգտագործվել է թրոմբոցիտների մեծ քանակությամբ արյան պլազմա: Պլազման արյան հեղուկ մասն է, որում գտնվում են ձևավոր տարրերը։

արյան պլազմա

Հենց այդ ժամանակ լաբորատոր պայմաններում ապացուցվել է, որ նման պլազման դրական ազդեցություն է ունենում մաշկի, մազի ֆոլիկուլների, ոսկրերի և հոդերի վիճակի վրա: Թրոմբոցիտներն ակտիվորեն արձակում են աճի գործոններ` սպիտակուցներ, որոնք խթանում են բջիջների բաժանմանը:

Ինչ է պլազմոլիֆթինգը

Պլազմոլիֆտինգը նորարարական տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս պայքարել մաշկի ծերացման դեմ: Մեթոդի հիմքում ընկած է պացիենտի արյունից ստացված պլազմայի ներարկումը: Նյութը կոչվում է թրոմբոցիտար աուտոպլազմա:

պլազմոլիֆտինգի գործընթաց

Թրոմբոցիտներով հարուստ պլազմայի ներարկումների շնորհիվ մաշկը հզոր խթան է ստանում և ակտիվացնում երիտասարդացման բնական գործընթացը` դրական ազդեցություն է թողնելով մաշկի ֆունկցիոնալ հատկությունների վրա, այն է՝  բարելավում է արյան շրջանառությունը, ակտիվորեն սինթեզվում են հիալուրոնաթթվի նոր մոլեկուլներ, ակտիվանում է կոլլագենի և էլաստինի ձևավորման գործընթացը: Այս ամենի արդյունքում լավանում  է նաև մաշկի որակը: Այն դառնում է ավելի հարթ, առաձգական ու թարմ: Կնճիռները հարթվում են, բարելավվում են մաշկի գույնը, ուրվագծերը, մաշկը ձեռք է բերում առաձգականություն և առողջ փայլ:

կնճիռների հարթում

Բացի այդ, մաշկի մեջ ներկայացված պլազման չի մնում հեղուկ վիճակում, այլ վերածվում է միկրոթելիկների ցանցի, որը կոչվում է «մատրիցա»: Այս մատրիցան ծառայում է որպես կմախք սեփական կոլագենային և էլաստինային թելիկների աճի համար, որոնք պաշտպանում են մաշկը կախվելուց և կնճիռների առաջանալուց:

 

 

մաշկի հարթեցում

Պլազմոլիֆթինգի իրականացումը

Պլազմոլիֆտինգի պրոցեդուրայի համար օգտագործվում է պացիենտի սեփական արյունը: Պրեպարատը պատրաստվում է 30-60մլ երակային արյունից, որը ցենտրիֆուգման միջոցով վերածվում է թրոմբոցիտներով հարստացված պլազմայի:

երակային արյուն

պլազմոլիֆտինգի պրեպարատ պլազմոլիֆտինգի պրեպարատ

պլազմա

պլազմոլիֆտինգի պրոցեդուրա

Պլազմոլիֆտինգի իրականացումը անցավ է և տևում է մոտ 1 ժամ: Որպես կանոն պլազմոլիֆտինգի կուրսը կազմված է 4-6 պրոցեդուրայից: Ներարկումների յուրաքանչյուր պրոցեդուրան կատարվում է 2-3 շաբաթ ընդմիջումներով, իսկ անհրաժեշտ պրոցեդուրաների քանակը կախված է մաշկի վիճակից: Կարևոր կետ է համարվում նաև ակտիվ նյութի հետ կապված ալերգիկ ռեակցիաների բացակայությունը, քանի որ պրոցեդուրան իրականացվում է միայն պացիենտի սեփական պլազմայով:

Գործողությունից անմիջապես հետո մշակվող մաշկի շրջանում կարող է այտուց առաջանալ, որը բավական արագ անցնում է: Իսկ ներարկումների աննշան հետքերը պրոցեդուրայի հետագա օրերին մշակվում են հանգստացնող դեմքի քսուքներով:

Պլազմոլիֆտինգից հետո ակնթարթային արդյունք տեսնել չի ստացվի: Օրգանիզմը պետք է գործարկի մաշկի երիտասարդացման և ռեգեներացիայի մեխանիզմը: Հետևաբար ակնկալվող ազդեցության համար պետք է սպասել: Պլազմոլիֆտինգի արդյունքը նկատելու համար անհրաժեշտ է 3-6 շաբաթ, ինչից հետո առաջանում է մաշկի որակի կայուն բարելավում:

պլազմոլիֆտինգի արդյունք

Այս ամենից բացի անհրաժեշտ է հիշել, որ գեղեցկությունը, առաջին հերթին, առողջ ապրելակերպն ու դրական էմոցիաներն են: Սթրեսից խուսափելով, պատշաճ սննդակարգ և ամենօրյա ռեժիմ պահպանելով՝ կարելի է առավել լավ արդյունքներ ստանալ ցանկացած կոսմետիկ պրոցեդուրաներից:

Մանրամասն տեղեկություն ստանալու համար  կարող եք կապ հաստատել մեզ հետ տվյալ հեռախոսահամարով +374-10-205990: