Ձեռքերի ծերացում. կանգնեցնենք ժամանակը

ձեռքերի ծերացում

Բոլորն են ձգտում ունենալ երիտասարդ ու գեղեցիկ մաշկ ցանկացած տարիքում։ Չնայած այդ ջանքերին՝ հաճախ ձեռքերը առաջինն են մատնում մեր տարիքը: Դժվար է չնկատել բարակած և չոր մաշկը, մանր կնճիռներն ու մաշկի տակից թափանցող երակները:

ծերացած ձեռքեր

Ուստի, զարմանալի չէ, որ մարմնի երիտասարդացմանը զուգընթաց մեծ ուշադրություն է դարձվում նաև ձեռքերի երիտասարդացմանը և խնամքին: Գաղտնիք չէ, որ մաշկի երիտասարդացման բավականին շատ մեթոդներ կան, սակայն ձեռքերի մաշկի հետ աշխատելիս ցանկալի էսթետիկ արդյունքի հասնելը հաճախ շատ դժվար է լինում:

 

Ինչպե՞ս վերականգնել ձեռքերի նախկին գեղեցկությունը

Ձեռքերի մաշկը երիտասարդացնելու  ևձեռքերի ծերացումը կանխելու ամենատարածված մեթոդներից են մաշկի հղկումն ու պիլինգները: Այս մեթոդների օգնությամբ կարելի է հիանալի արդյունք ստանալ ինչպես կախված, կնճիռներով չոր մաշկը վերացնելու, այնպես էլ պիգմենտային բծերից ազատվելու համար:

մաշկի երիտասարդացում

պիգմենտային բծեր

 

 

Ձեռքերի մաշկի երիտասարդացման լայն կիրառվող մեթոդների մեջ պետք է նշվեն մեզոթերապիան և հիալուրոնաթթվային հիմքով ֆիլլերների ներարկումները: Մեզոթերապևտիկ դեղամիջոցների և ֆիլլերների ներարկումից հետո կարգավորվում է մաշկի նյութափոխանակությունը, կնճիռները հարթվում են, բարելավվում է մաշկի ընդհանուր վիճակը և վերականգնվում է տոնուսը:

 

կախված մաշկ

Ֆիլլերների ներարկումները լեցունություն են հաղորդում ձեռքերին, արտահայտված ջլերը և երակները դառնում են քիչ տեսանելի:

ձեռքերի երակներ

գեղեցիկ ձեռքեր

 

Ձեռքերի ծերացում․ ինչպես կանխել

Լիպոֆիլինգը նորարարական, ցածր տրավմատիկ վիրահատություն է, որի ընթացքում պացիենտի սեփական ճարպը ներարկվում է այն վայրերում, որտեղ առկա է դրա պակասը: Այս մեթոդը կիրառվում է նաև ձեռքերի երիտասարդացման համար:

ձեռքերի լիպոֆիլինգ

Ձեռքերի լիպոֆիլինգը գործնականում միակ մեթոդն է, որը թույլ է տալիս զգալիորեն երիտասարդացնել ձեռքերը, վերականգնել մաշկի առաձգականությունը և վերացնել կնճիռները: Ներարկվող ճարպը նվազեցնում է մաշկի կապտավուն երանգը, փոփոխում է մաշկի կառուցվածքը՝ դարձնելով այն ավելի փափուկ և առաձգական։ Հարթվում են մաշկի ծալքերը և կնճիռները, երակներն էլ դառնում են քիչ տեսանելի:

կնճռոտ մաշկի վերականգնում

Պլաստիկ վիրաբուժության ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս արդյունավետ և արագ իրականացնել ձեռքերի երիտասարդացումը, սակայն ցանկալի է դա անել, երբ մաշկի ծերացման առաջին նշանների հայտնվելուն պես:
 
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք կապվել մեզ հետ (010) 20.59.90 հեռախոսահամարով։