Գերքրտնարտադրություն. ինչպե՞ս վարվել նման դեպքերում

թաց ձեռքեր

Քրտնարտադրությունը մարմնի բնական պրոցեսներից է, որի ընթացքում տեղի է ունենում ջրի և նրանում լուծված տարրերի արտազատում: Նորմայում քրտնարտադրությունն առաջանում է այնպիսի ֆիզիկական գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են՝ օրգանիզմի գերտաքացումը միջավայրի բարձր ջերմաստիճանի պայմաններում, ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, նյարդային լարվածությունը, անհանգստությունը: Այս ֆիզիոլոգիական պրոցեսը, այսպես ասած, փրկում է մարմինը գերտաքացումից, քանի որ քրտինքը, մաշկի մակերեսից գոլորշիանալով, նպաստում է մարմնի ջերմաստիճանի նվազեցմանը: Այնուամենայնիվ, ակտիվ քրտնարտադրությունը կարող է լինել բազմաթիվ հիվանդությունների ախտանշան և հիմնական հիվանդության ճիշտ ախտորոշումն ու բուժումը կարող է լուծել գերքրտնարտադրության խնդիրը:

թևատակի քրտարտադրություն

Գերքրտնարտադրության ախտանիշները

Թևատակերի, դեմքի, գլխի, ձեռքերի, ոտքերի կամ գեներալիզացված գերքրտնարտադրությունը բժշկական տերմինոլոգիայով կոչվում է հիպերհիդրոզ: Հիպերհիդրոզի ախտանիշները դրսևորվում են խիստ քրտնարտադրությամբ, զարգանում են ֆիզիկական ակտիվությունից, գերտաքացումից, լարվածությունից և այլ ֆիզիկական գործոնների ազդեցությունից անկախ:

 

քրտնարտադրություն ճակատի վրա

Հիպերհիդրոզը կարող է լինել մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություն և առողջության համար սպառնալիք չներկայացնել: Այն  հիմնականում հոգեբանական դիսկոմֆորտ է առաջացնում և իջեցնում է կյանքի որակը, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ:

Առավել հաճախ հանդիպում է մարմնի առանձին հատվածների հիպերհիդրոզ՝ ափերի, թևատակերի, ներբանների: Եթե մաշկի մակերևույթը սառն է և թաց, կարող է լինել ակրոցիանոզ՝ մաշկի կապտավուն երանգ: Հիպերհիդրոզը հաճախ ուղեկցվում է մաշկի սնկային և բակտերիալ ախտահարումներով: 

թաց ձեռքեր

Գերքրտնարտադրության բուժումը

Հիպերհիդրոզի բուժման համար կիրառվում են բազմաթիվ մեթոդներ,որոնցից մեկը բոտոքսի ներարկումն է: Ամբողջ աշխարհում երկար տարիներ ի վեր կիրառվում են բոտոքսի ներարկումները, և այս եղանակը համարվում է լավագույններից մեկը լոկալ հիպերհիդրոզի բուժման համար:

քրտնարտադրության բուժում

Բոտոքսի ազդեցությունը նրանում է, որ դեղամիջոցը արգելափակում է նյարդային թելիկներով ազդանշանների փոխանցումը դեպի քրտնագեղձեր: Այսպիսով, քրտինքի արտազատման ազդանշանը չի հասնում:

քրտնարտադրության բուժում բոտոքսի միջոցով քրտնարտադրության բուժում բոտոքսի միջոցով

Պետք է հաշվի առնել, որ բոտոքսով հիպերհիդրոզի բուժումը խնդրի ընդմիշտ լուծում չէ և մեկ պրոցեդուրայով հնարավոր չէ ազատվել հիպերհիդրոզից մի քանի տարիների ընթացքում: Ժամանակին զուգընթաց բոտոքսի ազդեցությունը թուլանում է, և դեղամիջոցը դուրս է գալիս մարդու օրգանիզմից: Այսպիսով, բոտոքսի (մեկ պրոցեդուրայի) ազդեցության տևողությունը կազմում է մինչև 6 ամիս:

թաց ձեռքեր

Բոտոքսի ներարկումների միջոցով հիպերհիդրոզի բուժումը կարող է իրական փրկություն լինել, երբ գերքրտնարտադրությունը խանգարում է նորմալ աշխատանքային գործունեությանը, անձնական հարաբերությունների ձևավորմանը և ցանկալի հագուստի կրմանը:

թևատակի քրտարտադրություն

Շատ պացիենտներ, որոնք հիպերհիդրոզի պարագայում կատարել են բոտոքսի ներարկումներ, նշում են, որ բուժումը հանգեցրել է սպասված, ցանկալի արդյունքի:
Հիպերհիդրոզի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար  կարող եք կապվել մեզ հետ (010)20.59.90 հեռախոսահամարով: