Հայտնի հայ պլաստիկ վիրաբույժները և նրանց դերը պլաստիկ վիրաբուժության զարգացման գործում

Հայ պլաստիկ վիրաբույժները տասնամյակներ ի վեր մեծ ներդրում են ունեցել պլաստիկ վիրաբուժության պատմության և վիրահատական նորագույն տեխնիկաների զարգացման գործում: Նրանք աշխատել և գործունեություն են ծավալել աշխարհի բոլոր անկյուններում: Առաջին հայ պլաստիկ վիրաբույժներից են եղել Վարազդատ Քազանջյանը և Վահրամ Բակամջյանը:

Վարազդատ Քազանջյան Վահրամ Բակամջյան

Ամերիկահայ դիմածնոտային վիրաբույժ Վարազդատ Քազանջյանը համարվում է ժամանակակից պլաստիկ վիրաբուժության վիրահատական տեխնիկաների հիմնադիրը (անգլ. "Father of Modern Day Plastic Surgery"): Նա առաջինն է եղել, ով արժանացել է Պլաստիկ վիրաբուժության պրոֆեսորի կոչմանը Հարվարդի Բժշկական Դպրոցում: Բժիշկ Վահրամ Բակամջյանը հայտնագործել է վիրահատական տեխնիկա, որը թույլ է տալիս վերականգնել դեմքի և պարանոցի շրջաններում քաղցկեղային վիրահատություններից հետո առաջացած ահռելի դեֆեկտները:

Ստեֆան Արիյան

Բժիշկ Ստեֆան Արիյանը հանդիսանում է Յեյլի Համալսարանի Բժշկական Դպրոցի օտոլարինգոլոգիայի, պլաստիկ վիրաբուժության, ընդհանուր վիրաբուժության կլինիկական պրոֆեսոր: Նա նաև ղեկավարում է Յեյլի «Cancer Center Melanoma Unit» օնկոլոգիական կենտրոնը: Համաշխարհային ճանաչում ունեցող վիրաբույժ Ստեֆան Արիյանը մասնագիտացած է գլխի և պարանոցի, ինչպես նաև չարորակ մելանոմայի վիրաբուժությունում:
Հայաստանում 1988 թ-ի դեկտեմբերի ավերիչ երկրաշարժից հետո բժիշկ Արիյանը հրավիրվեց Հայաստան բազմաթիվ տուժածներին օգնություն ցույց տալու համար: Գնահատելով իրավիճակը՝ նա խորհուրդ տվեց ստեղծել արևմտյան ստանդարտներով աշխատող պլաստիկ վիրաբուժության բաժանմունք և առաջարկեց վիրաբույժների, անեսթեզիոլոգների և բուժքույրերի թիմ, որոնք վերապատրաստվելու էին Յեյլի Բժշկական Դպրոցում և կից «New Haven» հիվանդանոցում: Սկսած 1992թ.- ից այս թիմը հաջողությամբ աշխատեց Երևանում նորաբաց Պլաստիկ և Վերականգնողական Վիրաբուժության կենտրոնում: Այս թիմի կազմում էր նաև «Արզնի Էսթետիկա» վիրաբուժական կլինիկայի բժիշկներից մեկը՝ Կարեն Դանիելյանը:
Մարկ Կոնստանտյանը պլաստիկ վիրաբույժ է սկսած 1978 թ-ից: Իր կարիերայի ընթացքում նա վիրահատել է 11.000 պացիենտների: Նա առավելապես մասնագիտացած է ռինոպլաստիկայում և թողարկել է բազմաթիվ ուսումնական գրքեր:

 

Մարկ Կոնստանտյան

Կրծքագեղձի վերականգնողական և էսթետիկ վիրաբուժությունում մասնագիտացած հայտնի հայ բժիշկներից են Մորիս Նահաբեդյանը և Արթուր Սալիբյանը:

Մորիս Նահաբեդյան Արթուր Սալիբյան

Նրանք իրականացրել են բազմաթիվ կլինիկական հետազոտական ծրագրեր, որոնք հրատարակվել են բազմաթիվ պարբերականներում: Այդ հետազոտություններն իրականացվել են կրծքագեղձի վերականգնման, կրծքագեղձի փոքրացման, միկրովիրաբուժության և կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման ոլորտներում:
Բժիշկ Արթուր Սալիբյանը ունի 46 տարիների աշխատանքային փորձ: Հայաստանում նա ներդրել է կրծքագեղձի վիրահատության նոր մեթոդ, որի արդյունքում պահպանվում է կրծքագեղձի մաշկը և պտուկը: Այս վիրահատության շնորհիվ կանայք ստանում են թե՛ էսթետիկական, թե՛ ուռուցքաբանական հիվանդության բուժման տեսանկյունից նախընտրելի արդյունք:

 

Ռոջեր Խուրի

Բժիշկ Ռոջեր Խուրին բարձրակարգ պլաստիկ վիրաբույժ է, ով հանդիսանում է Մայամիի Կրծքի Կենտրոնի («Miami Breast Center») հիմնադիրը: 1999 թ-ին նա հայտնագործեց BRAVA արտաքին լայնիչը (BRAVA external expander), ինչը թույլ տվեց նրան ստեղծել կրծքագեղձի ռեկոնստրուկցիայի առաջընթաց III եղանակը, որը կոչվում է BRAVA + AFT (Autologous Fat Transfer- հայ. սեփական ճարպի տեղափոխում):

 Վերոնշյալ վիրաբույժներից բացի, կան նաև հայազգի նշանավոր այլ պլաստիկ վիրաբույժներ, որոնց անունները  կնշենք մեր հետագա գրառումներում:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ (010)20.59.90 հեռախոսահամարով: