Մաշկի խնամքը ցրտահարության դեպքում

մաշկի խնամքը ձմռանը

Սառնամանիքների ի հայտ գալով մենք շատ  տաք հագուստ ենք կրում՝ պաշտպանելով մեր մարմինը, մինչդեռ դեմքը և, շատ դեպքերում, ձեռքերը մնում են միանգամայն անպաշտպան: Ամերիկացի գիտնականների կողմից հաստատվել է, որ մեր մաշկը շատ ավելի արագ է  ծերանում  ձմռանը և աշնան ամիսներին, քան ամռանը: Հայտնի է, որ սառչելիս մաշկի բջիջներում ձևավորվում են սառույցի միկրոբյուրեղներ, որոնք վնասում են բջիջները: Այդ միկրոբյուրեղների ձևավորումը կարող է առաջացնել տարբեր խնդիրներ`մակերեսային գրգռվածությունից մինչև ճարպային հյուսվածքի խորը բորբոքում: Այդ դեպքում  մաշկում առաջանում են միկրոճաքեր, որոնք երկար ժամանակ չեն ապաքինվում:

Արյան անոթների նեղացումը

Ցրտի նկատմամբ մաշկի առաջին արձագանքներից մեկը նաև մակերեսային արյան անոթների նեղացումն է, ինչը պաշտպանում է օրգանիզմը ջերմության ավելորդ կորստից: Բայց միևնույն ժամանակ նույն անոթները ժամանակ առ ժամանակ լայնանում են, որպեսզի պաշտպանեն մաշկը գերսառեցումից: Այսինքն՝ ցածր ջերմաստիճանների պայմաններում մաշկի անոթները պարբերաբար նեղանում և լայնանում են: Անոթային նման ռեակցիաների կարգավորումն իրականացվում է և՛ նյարդային համակարգի, և՛ հատուկ բիոակտիվ մոլեկուլների՝ ցիտոկինների միջոցով:

մաշկի կարմրություն

Անոթների հաճախակի նեղացման և լայնացման դեպքում անոթային ռեակցաների կարգավորումը պետք է արագ և արդյունավետ լինի, ինչը միշտ չէ պատահում: Այդ պատճառով էլ, որոշ մարդկանց մոտ ցրտին մաշկը հաճելի վարդագույն երանգ է ստանում, իսկ այլ մարդկանց մոտ մաշկը կարմրում է կամ կապտավուն երանգ է ստանում, մաշկի մակերեսին առաջանում են անոթային աստղիկներ և պիգմենտային բծեր:

պիգմենտային բծեր

Անոթների լայնացման եղանակները

Բացի այդ, մաշկի համար վատ ազդեցություն են ունենում նաև ջերմաստիճանի կտրուկ տատանումները (երբ մենք դրսից մուտք ենք գործում տաք սենյակ), որոնք զգալիորեն նվազեցնում են մաշկում էլաստինի, կոլագենի և հիալուրոնաթթվի առաջացումը: Արագ վերականգնելու ունակությունից զրկված մաշկը սկսում է կարմրել, չորանալ, թեփոտվել, ինչի արդյունքում  էլ զարգանում է մակերեսային բորբոքում: 

ձեռքի մաշկի բորբոքում

Ցավոք, չկան այնպիսի քսուքներ, որոնք կարող են վերականգնել մաշկի անոթային ռեակցիաների կարգավորման պրոցեսները, բայց հնարավոր է մարզել մաշկի անոթները: Հայտնի է, որ կոփված մարդկանց մոտ անոթների նեղացումն ու լայնացումը տեղի են ունենում ավելի արագ, ինչը նշանակում է, որ մաշկի ցրտային վնասման ռիսկը նվազում է: Անոթների կոփման ամենաարդյունավետ միջոցը կոնտրաստային լոգանքներն են. դեմքը անհրաժեշտ է լվանալ զով և քիչ տաք ջրով՝ աստիճանաբար ավելացնելով դրանց ջերմաստիճանների տարբերությունը:

գեղեցիկ դեմք

Բացի կոնտրաստային լոգանքներից, մաշկը հնարավոր է պաշտպանել  ամենօրյա խնամքի համար նախատեսված քսուքների ճիշտ կիրառման միջոցով:

Մաշկի խնամքը ցրտահարման դեպքում

Ցրտահարման հավանականությունը մեծացնում է մաշկի խոնավության բարձրացման դեպքում: Ահա թե ինչու նախքան ցրտին դուրս գալը խորհուրդ չի տրվում օգտագործել ինտենսիվ խոնավեցնող քսուքներ: Խոնավեցնող կամ էմուլսիոն (ջրա-յուղային խառնուրդ) քսուքներ կիրառելիս, նրանցից առաջիկա 30-40 րոպեների ընթացքում գոլորշանում է ջուրը, ինչը նպաստում է մաշկի սառեցմանը: Հետևաբար՝ նման քսուքները պետք է կիրառել դուրս գալուց, ամենաքիչը,1 ժամ առաջ: Իսկ մաշկի չորությունից և թեփոտումից պաշտպանվելու լավագույն տարբերակը դրա խոնավեցումն է երեկոյան ժամերին, անմիջապես լոգանքից հետո: Կարելի է կիրառել ցանկացած խոնավացնող քսուքներ, որոնք չեն գրգռում մաշկը:

խոնավեցնող քսուք

Բավականին արդյունավետ են հիալուրոնաթթու, բնական յուղեր, սիլիկոններ, փոքր քանակությամբ գլիցերին կամ սորբիտ պարունակող քսուքները: Մաշկը խոնավացնելու համար կարելի է կիրառել նաև մաքուր կոսմետիկ յուղեր `ավոկադոյի, ժոժոբայի, կոկոսի, խաղողի կորիզների և այլն:

ավոկադոյի կոսմետիկ յուղ ժոժոբայի կոսմետիկ յուղ կոկոսի կոսմետիկ յուղ

Մաշկի խնամքի միջոցներ

Այնպիսի քսուքները, որոնցում հիմնական բաղադրիչը վազելինն է, հարմար են միայն շատ չոր մաշկ ունեցող մարդկանց և մաշկի հիվանդություններով (էկզեմա, փսորիազ) տառապող մարդկանց համար: Այս քսուքները խորհուրդ չեն տրվում կիրառել նախքան դուրս գալը, քանի որ վազելինը նպաստում է մաշկում խոնավության հավելյալ կուտակմանը, ինչը մեծացնում է ցրտահարության վտանգը:

տաքացնող սարք տաքացնող սարք

Ձմռանը չոր մաշկի հիմնական պատճառը նաև տանը ոչ բավարար խոնավությունն է, քանի որ տաքացնող սարքերը չորացնում են օդըԵթե  բնակարանի օդն իսկապես չոր էապաբացի խոնավեցնող քսուքների կիրառումիցանհրաժեշտ է նաև խոնավացնել բնակարանի օդը՝ տեղադրելով հատուկ խոնավացուցիչներ կամ տարաներ ջրով տաքացնող մարտկոցներին:

ձմեռ

Մանրամասն տեղեկություն ստանալու համար  կարող եք կապվել մեզ հետ (010) 20.59.90 հեռախոսահամարով: