Կարպալ թունելի համախտանիշ

կարպալ թունել

Կարպալ թունելի համախտանիշ կամ այլ կերպ` դաստակային թունելի համախտանիշ, որը դաստակի շրջանի ամենատարածված հիվանդություններից մեկն է: Այն զարգանում է, երբ  նյարդը սեղմվում է կարպալ թունելի շրջանում: Կարպալ (դաստակային) թունելը ճեղքաձև տարածություն է, որը նախաբազկից դաստակով անցնում է դեպի ձեռքի ափը: Կարպալ (դաստակային) թունելը կազմված է ստորին հատվածում դաստակի ոսկորներով, իսկ վերին հատվածում՝ դաստակի լայնակի կապանով:

կարպալ թունելի համախտանիշ

դաստակի միջնակ նյարդ

Կարպալ թունելի միջով անցնում են միջնակ նյարդը և մատների ծալիչ մկանների ջլերը: Միջնակ նյարդը ապահովում է բթամատի, ցուցամատի, միջին մատի և մատնեմատի կեսի մաշկային զգայունությունը: Այս նյարդը նյարդավորում է նաև թենարի հատվածում տեղակայվող բութ մատի շարժիչ մկանները:

միջնակ նյարդ մկանների ջլեր

Վերջին տարիներին այս համախտանիշին մեծ ուշադրություն է դարձվում, քանի որ այն կապված է դաստակի մոնոտոն շարժումներ կատարող մարդկանց մասնագիտական գործունեության հետ, օրինակ՝ համակարգչի մկնիկով երկարատև աշխատելիս կամ ստեղնաշարով մուտքագրելու ժամանակ:

դաստակային թունելի համախտանիշ

Կարպալ թունելի համախտանիշի դրսևորումները սովորաբար վառ արտահայտված են: Հաճախ դիտվում է մատների և ափի անցողիկ կամ մշտական թմրածություն, ծակծկոցի զգացողություններ և ցավ, որը գիշերը նկատելիորեն ուժգնանում է: Հիվանդները գիշերն արթնանում են ցավից, մերսում են  «փայտացած» մատները, ցած են իջեցնում ձեռքն ու թափահարում են:

ցավեր դաստակի շրջանում

Առավոտյան այս ախտանիշներն ավելի արտահայտված են լինում, իսկ կեսօրին ախտահարված ձեռքի վիճակն աստիճանաբար բարելավվում է, սակայն նույնիսկ կարճաժամկետ ծանրաբեռնվածությունից հետո նորից վատթարացում է տեղի ունենում: Ժամանակի ընթացքում հիվանդության նշանները սրվում են: Ցավը կարող է տարածվել վեր՝ ուսի ուղղությամբ և նույնիսկ հասնել պարանոցին: Այս հիվանդության առաջընթացի դեպքում բութ մատը շարժող մկանները կարող են թուլանալ և ապաճել, ինչի հետանքով խնդիրներ կառաջանան դաստակի նորմալ գործունեության ժամանակ:

մկանների թուլություն

բութ մատի մկանների թուլացում մկաններ


Հիվանդության մեղմ ընթացքի դեպքում, երբ ախտանիշները նոր են ի հայտ եկել կամ դրանք մշտական արտահայտված չեն, կարելի է հաջողությամբ կիրառել պահպանողական թերապիան: Պահպանողական եղանակներից մեկը ճաճանչ- դաստակային հոդի ֆիքսացիան է: Դրա համար գիշերային ժամերին, երբեմն նաև ամբողջ օրը հիվանդը կրում է «հանգստի օրթեզ», որը դաստակը ֆիքսում է չեզոք դիրքում: Դաստակի նման ֆիքսացիայի տևողությունը պետք է լինի 4 շաբաթից ոչ պակաս: Այս օրթեզները կարելի է կրել նաև ախտանիշների արտահայտմանը նպաստող աշխատանք կատարելիս:

դաստակի ֆիքսացիա

Վիճակի բարելավման կարևոր նախապայմաններից է համախտանիշն առաջացնող աշխատանքային գործունեության փոփոխությունը: Պետք է խուսափել դաստակի կրկնվող շարժումներից, ձեքերում ծանրություններ կրելուց, վիբրացիա ունեցող սարքեր ձեռքերում պահելուց: Ծխելու դեպքում անհրաժեշտ է հրաժարվել այդ սովորույթից: Ճարպակալման դեպքում հավելյալ քաշի նվազեցումը նույնպես բուժական էֆեկտ կունենա։
Դեղորայքային բուժումն իրականացվում է պարզ դեղամիջոցներով, որոնք կարող են օգնել նվազեցնել ցավը: Կիրառվում են նաև ստերոիդ պրեպարատների ներարկումներ անմիջապես կարպալ թունելի մեջ: Դրա միջոցով հաճախ բարելավում եէ վիճակը և նվազեցվում է ցավը, բայց ախտանշանները կարող են վերադառնալ:

դեղորայքային ներարկումներ

Եթե պահպանողական մեթոդները կիրառելիս արդյունք չի նկատվում երկու ամսվա ընթացքում, խորհուրդ է տրվում կարպալ թունելի համախտանիշի վիրաբուժական բուժում: Վիրահատության անցկացման որոշումը հիմնված է հիմնականում ախտանիշների արտահայտվածության վրա: Ավելի ծանր դեպքերում վիրաբուժական միջամտությունը կատարվում է անմիջապես, առանց կոնսերվատիվ եղանակների կիրառման:
Կոնսերվատիվ եղանակները կիրառելիս մեծամասամբ նկատվում է վիճակի բարելավում, երբեմն անգամ հիվանդության նշանների լրիվ վերացում: Սակայն շատ դեպքերում հիվանդության ախտանշանները կրկնվում են: Այս դեպքում ցուցված է վիրաբուժական բուժում: Սովորաբար հիվանդների 80-90% -ը վիրահատությունից հետո ամբողջությամբ ազատվում է հիվանդության ախտանշաններից: 
Շատ դեպքերում վիրահատությունն իրականացվում է ամբուլատոր պայմաններով`տեղային անզգայացման կիրառմամբ: Վիրահատության ընթացքում հատվում է դաստակի լայնակի կապանը, ինչի արդյունքում էլ վերանում է միջնակ նյարդի սեղմումը:

նյարդի սեղմում

Գոյություն ունի վիրահատության իրականացման երկու եղանակ՝ առաջինը «բաց» տարբերակն է, երբ մաշկի կտրվածքը կատարվում է անմիջապես դաստակի լայնական կապանի հատվածում:

բաց վիրահատություն

Եվ երկրորդ եղանակը դաստակային կապանի էնդոսկոպիկ հատումն է, որը կատարվում է տեսախցիկի և հատուկ գործիքների միջոցով: Հետվիրահատական ընթացքը հեշտ տանելի է: Վիրահատական սպիերն էլ լինում են աննկատ:

էնդոսկոպիկ հատում

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ (010) 20.59.90 հեռախոսահամարով։