Կրծքագեղձի իմպլանտներ. միֆեր և իրականություն

Ձիգ և փարթամ կուրծքը դարեր ի վեր համարվել է կնոջ կազմվածքի առանցքային տարրերից մեկը: Սակայն միշտ չէ, որ բնությունը նմանատիպ շքեղություն է շնորհում կնոջը: Անգամ գեղեցիկ կրծքի առկայության դեպքում որոշ արտաքին գործոններ, ինչպիսիք են՝ քաշի կտրուկ տատանումը, տարիքը, հղիությունը, կրծքով կերակրելը, կարող են բացասաբար անդրադառնալ դրանց ձևի և չափսի վրա:
Ներկայումս կրծքերի մեծացման առավել տարածված եղանակներից մեկը կրծքագեղձերի մեծացումն է իմպլանտների միջոցով:
Կրծքագեղձի ժամանակակից գրեթե բոլոր իմպլանտները կառուցված են նույն սկզբունքով. հուսալի, անթափանց սիլիկոնե պարկը լցված է հատուկ սիլիկոնե գելով, որը ձեռքով շոշափելիս հիշեցնում է բնական կուրծք: Ըստ իրենց ձևի՝ սիլիկոնային իմպլանտները հիմնականում լինում են կլոր կամ անատոմիական՝ փոքր-ինչ օվալաձև:
 

իմպլանտների տեսակներ

Կրծքագեղձի իմպլանտների մասին շրջանառվող միֆերից ամենտարածվածը նրանց՝ կրծքագեղձի քաղցկեղ առաջացնելու մասին միֆն է: Սա, թերևս, պլաստիկ վիրաբույժներին ամենահաճախ տրվող հարցն է: Բազմաթիվ կլինիկական հետազոտություններից ոչ մեկը, սակայն, դեռ չի ապացուցել, որ արհեստական իմպլանտները նպաստում են օնկոլոգիական հիվանդությունների առաջացմանը: Ժամանակակից իմպլանտների անվտանգությունը ապացուցվում է բժշկական միջոցների՝ որակի վերահսկողություն իրականացնող անկախ ընկերությունների կողմից:
Մյուս միֆերից մեկն էլ պնդում է, որ կրծքագեղձի իմպլանտները սահմանափակում են ակտիվ կենսակերպի ազատությունը: Այսինքն՝ սիլիկոնային իմպլանտներով մարդիկ չեն կարող թռչել ինքնաթիռով կամ զբաղվել ստորջրյա լողով և կա հավանականություն, որ իմպլանտները կարող են պատռվել: Իմպլանտները չեն սահմանափակում կենսակերպի ազատությունը: Միլիոնավոր կանայք, ովքեր իմպլանտներ ունեն, զբաղվում են թե՛ ստորջրյա լողով, թե՛ պարաշյուտային սպորտով, թե՛ թռչում են ինքնաթիռներով:

 

կրծքագեղձի իմպլանտ

Նոր թողարկվող սիլիկոնային իմպլանտները ունեն մի քանի շերտից բաղկացած ամուր և միաժամանակ առաձգական թաղանթ: Դրանք պարունակում են կոհեզիվ սիլիկոնային գել, որն, այսպես ասած, հիշողություն ունի: Իսկ դա նշանակում է, որ իմպլանտի վնասվելուց հետո ներսի զանգվածը չի տարածվում և մնում է իր դիրքում:
Միֆերից մյուսի համաձայն էլ կրծքագեղձի իմպլանտների առկայության դեպքում չի կարելի երեխաներին կրծքով կերակրել:
 

կրծքագեղձի վիրահատություն

Շատ կանայք իմպլանտներ տեղադրելուց հետո էլ շարունակում են կրծքով կերակրել իրենց երեխաներին:

իմպլանտների տեղադրում

Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքագեղձերի մեծացման վիրահատություն անցած կանանց մոտ կրծքի կաթի բաղադրությունը չի տարբերվում նման վիրահատություն չանցած կանանց կրծքի կաթի բաղադրությունից:

Այսպիսի միֆեր, իհարկե, առաջանում են օրեցօր և հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը զուգընթաց,  բարեբախտաբար, նաև վերանում են:

Մանրամասների կարող եք կապվել մեզ հետ տվյալ հեռախոսահամարով՝ (010)20.59.90: